Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 420.50-0.50 EUR SELL - 427.00-1.00
OIL:  BRENT - 92.50-1.18 WTI - 85.46-1.84
COMEX:  GOLD - 4640.80+0.36 SILVER - 68.12-1.94
COMEX:  PLATINUM - 1864.30-1.66
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.35+0.28 EUR/GBP - 1.1659-0.17
FOREX:  EUR/USD - 1.1659-0.17 GBP/USD - 1.3628-0.06
STOCKS RUS:  RTSI - 783.40-3.41
STOCKS US: DOW JONES - 53417.16+0.26 NASDAQ - 25980.19-0.76
STOCKS US: S&P 500 - 7652.86-0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 65528.09-0.74 TOPIX - 4073.29+0.15
STOCKS CHINA:  HANG SENG - 25517.33-1.89 SSEC - 3882.01-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10854.32+0.35 CAC40 - 8453.01-0.37
STOCKS EUR:  DAX - 26106.60-0.11
24/08/2026  CBA:  USD - 365.38+0.22 GBP - 497.87-0.5
24/08/2026  CBA:  EURO - 426.22-1.09
24/08/2026  CBA:  GOLD - 53827+1196 SILVER - 816.55+32.95
ԱՄԵՆԱԲԱՐՁՐԸ ՎԱՐՁԱՏՐՎՈՒՄ ԵՆ ՍՅՈՒՆԻՔԻ, ԱՄԵՆԱՑԱԾՐԸ՝ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ
06/04/2012 14:54
Կիսվել

ԱՄԵՆԱԲԱՐՁՐԸ ՎԱՐՁԱՏՐՎՈՒՄ ԵՆ ՍՅՈՒՆԻՔԻ, ԱՄԵՆԱՑԱԾՐԸ՝ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ

Հայաստանում ամենաբարձր աշխատավարձը Սյունիքի մարզում է: 2011 թվականին մարզի բնակիչների միջին ամսական անվական աշխատավարձը կազմել է 148.7 հազար ՀՀ դրամ: Այս մասին վկայում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված տվյալների՝ նախորդ մեկ տարվա արդյունքներով միջին ամսական անվանական աշխատավարձի համեմատաբար բարձր ցուցանիշներ են գրանցվել նաև մայրաքաղաքում (126.7 հազար ՀՀ դրամ) և Կոտայքի մարզում (102.2 հազար ՀՀ դրամ), մինչդեռ ՀՀ մյուս մարզերում միջին ամսական անվանական աշախտավարձը չի գերազանցել 100 հազար ՀՀ դրամը:

Այսպես, 2011 թվականին Արմավիրի մարզում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 99.5 հազար ՀՀ դրամ, Արարատի մարզում՝ 95.2 հազար ՀՀ դրամ, Գեղարքունիքի մարզում՝ 91.9 հազար ՀՀ դրամ, Լոռու մարզում՝ 90.1 հազար ՀՀ դրամ: Միևնույն ժամանակ, Շիրակի մարզի բնակիչների միջին ամսական անվանական աշախտավարձը կազմել է 85.5 հազար ՀՀ դրամ, Տավուշի և Վայոց Ձորի բնակիչներինը՝  համապատասխանաբար 85.3 հազար ՀՀ դրամ և 82.9 հազար ՀՀ դրամ:

Միջին ամսական անվանական աշխատավարձի ամենացածր ցուցանիշ գրանցվել է Արագածոտնի մարզում՝ 78.3 հազար ՀՀ դրամ:

Նշենք նաև, որ 2011 թվականի արդյունքներով ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 115.4 հազար ՀՀ  դրամ:

24/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.38
+0.22
Եվրո (EUR)
426.22
-1.09
Ռուբլի (RUR)
4.3633
-0.0078
Լարի (GEL)
140.01
+0.19
53827
+1196
Արծաթ
816.55
+32.95