ԻՍՊԱՆԻԱՆ ԿԱՐՈՂ Է ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՃԳՆԱԺԱՄԸ
Իսպանիայի վարչապետ Լուիս դե Գինդոսը գտնում է, որ Իսպանիան կարող է ինքնուրույն հաղթահարել ներկայիս ճգնաժամը` խիստ վերահսկողություն սահմանաելով բյուջեի պակասուրդի նկատմամբ: Նրա խոսքերով՝ երկրի նկատմամբ ներդրողների վստահությունը հնարավոր է վերականգնել միայն տնտեսական բարեփոխումների շնորհիվ, որոնք կապահովեն կայուն տնտեսական աճ:
Իսպանիայի Ֆինանսների նախարարության պաշտոնական վիճակագրության համաձայն` 2012 թվականի առաջին երկու ամիսների արդյունքներով Իսպանիայի բյուջեի պակասուրդը կազմել է երկրի ՀՆԱ-ի 1,94%-ը: Արժեքային արտահայտությամբ ցուցանիշը կազմել է 20,688 մլրդ եվրո:
Հիշեցնենք, որ 2011 թվականի արդյունքներով Իսպանիայի բյուջեի պակասուրդը կազմել էր ՀՆԱ-ի 8,51%-ը:
Երկրի բյուջեի պակասուրդի կրճատման նպատակով Իսպանիայի կառավարությունը մտադիր է բարձրացնել հարկերն ու կրճատել պետական ծախսերը: