ԻՐԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ՆԱՎԹԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ԻՍՊԱՆԻԱ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆ
Իրանը դադարեցրել է նավթի մատակարարումները Իսպանիա և Հունաստան, և չի բացառվում, որ մոտ ժամանակներս Թեհրանը դադարեցնի նավթ տրամադրել նաև Գերմանիային և Իտալիային: Այս մասին ասվում է իրանական Press TV հեռուստաընկերության հաղորդագրության մեջ:
Նշենք, որ փետրվար ամսից դադարեցվել էին նավթի մատակարարումները Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա:
ԱՄՀ-ի կողմից ավելի վաղ արված կանխատեսման համաձայն` Իրանից նավթի մատակարարումների ժամանակավոր դադարեցման և արտահանման ծավալների կրճատման արդյունքում նավթի համաշխարհային գինը կարող է աճել 20-30%-ով:
Հիշեցնենք, որ Եվրամիության անդամ 27 երկրները հաստատել էին 2012 թվականի հուլիսի 1-ից Իրանի նկատմամբ նավթային էմբարգո կիրառելու ծրագիրը: Իրանից դեպի Եվրոպա նավթի մատակարարման դադարեցման այս որոշումը Եվրամիության պատասխանն է Իրանին. վերջինս մերժել էր ԵՄ պահանջը` ատոմային ծրագրի դադարեցման ուղղությամբ: