Պաշտոնական

USD BUY - 366.50+0.50 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 423.00+0.50 EUR SELL - 431.00+2.00
OIL:  BRENT - 78.55-5.35 WTI - 75.49-6.49
COMEX:  GOLD - 4339.00+0.61 SILVER - 69.90-0.24
COMEX:  PLATINUM - 1799.20+1.83
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.3+0.06 EUR/GBP - 1.161+0.22
FOREX:  EUR/USD - 1.161+0.22 GBP/USD - 1.3423+0.16
STOCKS RUS:  RTSI - 1087.58-1.63
STOCKS US: DOW JONES - 51999.67+0.64 NASDAQ - 26376.34-1.15
STOCKS US: S&P 500 - 7511.35-0.57
STOCKS JAPAN:  NIKKEI - 69902.25+0.72 TOPIX - 4013.23+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 24312.16-0.74 SSEC - 4108.08+0.40
STOCKS EUR:  FTSE100 - 10494.21+0.61 CAC40 - 8447.27+0.75
STOCKS EUR:  DAX - 24910.41+0.07
17/06/2026  CBA:  USD - 368.06-0.15 GBP - 493.64-0.76
17/06/2026  CBA:  EURO - 426.84-0.65
17/06/2026  CBA:  GOLD - 51307-251 SILVER - 832.78-4.06
ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
12/04/2012 10:42
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ: Մարզի Սարդարապատ համայնքում Նախագահն այցելել է նորաբաց «ՀՕՄԳՐԻՆ Փարադայս» ընկերության ջերմատուն, ծանոթացել ընկերության կողմից իրականացված աշխատանքներին և զարգացման ծրագրերին:

Նշենք, որ խոշոր ջերմոցային տնտեսություն ստեղծելու նպատակով 2011թ. ստեղծված «ՀՕՄԳՐԻՆ Փարադայս» ընկերությունը Սարդարապատ համայնքում գնել է 20,0 հա հողատարածք, որի վրա իրականացվել են 1,1 հա ջերմոցային տնտեսության շինարարական աշխատանքներ: Ջերմատան շինարարությունն ավարտվել է ս.թ. մարտի վերջին: Առաջին բերքը ջերմոցային տնտեսությունում նախատեսվում է ստանալ ս.թ. ապրիլի վերջին:

Ընկերության զարգացման ծրագրերի հետ կապված, Հանրապետության ղեկավարին ներկայացրել են, որ բանակցություններ են տարվում հոլանդական կազմակերպության հետ՝ ջերմոցային տնտեսությունը 2012թ. մինչև 15 հա ընդլայնելու համար, որից հետո նախատեսվում է այժմ աճեցվող նազրվան տեսակի վարունգից բացի, ջերմատանն ստանալ նաև այլ բանջարեղեն՝ լոլիկ, պղպեղ ու ծաղկի որոշ տեսակներ: Իրացման շուկան, ընկերության ղեկավարության հավաստմամբ, մեր հանրապետությունից բացի կներառի ՌԴ մայրաքաղաքն ու Ռուսաստանի մյուս խոշոր քաղաքները:

Արմավիրում Նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացել է նաև մարզում իրականացվող ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման ծրագրին: Նախագահին զեկուցվել է, որ Համաշխարհային բանկի միջոցներով 2012թ. Արմավիրի մարզում իրականացվող ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի շրջանակում Մյասնիկյան համայնքի հատվածի աշխատանքներն ընթացքի մեջ են և կավարտվեն այս տարեվերջին: Նախատեսվում է, որ ծրագրի իրականացմամբ կբարելավվի ոռոգման ջրի մատակարարումը, կկրճատվեն համակարգում դեռևս գոյություն ունեցող մեծ կորուստները: ՀՀ նախագահի 2008թ. կարգադրությամբ հաստատված միջոցառումների ժամանակացույցով Մյասնիկյան համայնքի միջտնտեսային և ներտնտեսային ցանցերի վերանորոգման նպատակով ներկա պահին ընթանում են 2.95կմ երկարությամբ ոռոգման ներտնտեսային ցանցի շինարարական աշխատանքները՝ համայնքի 15% համաֆինանսավորմամբ, որն զգալիորեն կնպաստի տնամերձ հողամասերի ոռոգման բարելավմանը:

Արամվիրի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահն այցելել է նաև «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի «ՀՀ գյուղական վայրերի համապարփակ զարգացման ծրագրի» շրջանակում հիմնանորոգված և ժամանակակից պահանջներին համապատասխան ու որոշակի նորամուծություններով՝ բացօթյա դասարան, նորագույն ձևավորումով դասասենյակ-լաբորատորիա, շախմատի դասասենյակ, գրադարան-մեդիա կենտրոնով Մյասնիկյան համայնքի միջնակարգ դպրոց և ՀՀ կառավարության որոշմամբ հատկացված միջոցներով հիմնանորոգվող Արմավիրի թիվ 5 դպրոց: Թիվ 5 դպրոցում շրջայցի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել են, որ 7 մասնաշենքից բաղկացած ուսումնական այս հաստատությունում 2011թ. պետական միջոցներով իրականացվել են 3 մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքներ, իսկ դպրոցի վերանորոգման համար հատկացված գումարով 2 մասնաշենքի վերանորոգման աշխատանքները նախատեսված է ավարտել 2012թ. ընթացքում:

Սերժ Սարգսյանն այնուհետև Արմավիրի մարզային գրադարանում ծանոթացել է 2011թ. ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացված հիմնանորոգման և անվտանգության համակարգի ներդրման աշխատանքներին: Նախագահին ներկայացվել է, որ «Եվրասիա» հիմնադրամի դրամաշնորհային ծրագրով գրադարանը համալրվել է նաև տեխնիկական սարքավորումներով և գրականությամբ: Ներկայում գրադարանային ֆոնդը կազմում է շուրջ 110737 գիրք: Բարենորոգված մարզային գրադարանն այժմ ունի լայն հնարավորություններ նաև տարբեր միջոցառումների կազմակերպման համար:  Նախագահ Սերժ Սարգսյանը գրադարանի ընթերցասրահում մասնակցել է Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակին նվիրված միջոցառմանը, որն անցկացվում է հայ գրատպության 500-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում:

17/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.06
-0.15
Եվրո (EUR)
426.84
-0.65
Ռուբլի (RUR)
5.0357
-0.0438
Լարի (GEL)
138.76
+0.16
51307
-251
Արծաթ
832.78
-4.06