Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՆՔ 100%-ՈՎ ԿԱՏԱՐԵԼ ԵՆՔ ՄԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
12/04/2012 16:44
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՆՔ 100%-ՈՎ ԿԱՏԱՐԵԼ ԵՆՔ ՄԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Այսօր՝ ապրիլի 12-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում գործադիրն ի գիտություն է ընդունել աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովմանն ուղղված 2008-2012թթ. պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերի վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը։

Նշենք, որ այս ծրագրերի իրականացման համար Ռուսաստանի Դաշնությունից ստացված վարկային միջոցներից նախատեսվել է 250 մլն ԱՄՆ դոլար կամ 92 մլրդ 500 մլն դրամ։

2009-2011թթ. վճարված և ՀՀ 2012թ. պետբյուջեով նախատեսված գումարները վճարելու դեպքում 2012թ. տարեվերջին ծրագրի իրականացման համար հատկացված ընդհանուր գումարը կկազմի ավելի քան 84 մլրդ դրամ, իսկ կառուցված բնակարանների (բնակելի տների) ընդհանուր թիվը` 4 հազար 617։

Ըստ կանխատեսման` ծրագրի իրականացումից հետո լուծում կպահանջի 1008 ընտանիքի բնակարանային խնդիր, որը կլուծվի Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի գյուղական համայնքներում մեկ սենյականոցի հավակնող 400 ընտանիքի ԲԳՎ ծրագրի, իսկ մնացած 608 ընտանիքինը` բնակարանային շինարարության ծրագրով։

Այս տարբերակով անհրաժեշտություն է առաջանում լրացուցիչ 1.5 մլրդ միջոցների հատկացման, ինչի արդյունքում ծրագրի ամբողջական արժեքը կլինի 85 մլրդ 511 մլն դրամ։

Փաստաթուղթը, վարչապետի դիտարկմամբ, բովանդակում է աղետի գոտու ամբողջական պատկերը և թե ռուսական վարկից տրամադրված 250 մլն դոլարն ինչպես է ծախսվել։

«Մենք հարյուր տոկոսով կատարելու ենք մեր պարտավորությունները», –  այս կապակցությամբ շեշտել է Տիգրան Սարգսյանը։

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91