Տնտեսական

USD BUY - 388.00+1.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 73.47+3.13 WTI - 69.38+3.32
COMEX:  GOLD - 2628.50+1.31 SILVER - 31.46+2.44
COMEX:  PLATINUM - 977.70+2.24
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.24-0.32 EUR/GBP - 1.0596+0.53
FOREX:  EUR/USD - 1.0596+0.53 GBP/USD - 1.2681+0.47
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43389.60-0.13 NASDAQ - 18791.81+0.60
STOCKS US: S&P 500 - 5893.62+0.39
STOCKS JAPAN:  NIKKEI - 38220.85-1.09 TOPIX - 2691.76-0.73
STOCKS CHINA:  HANG SENG - 19576.61+0.77 SSEC - 3323.85-0.21
STOCKS EUR:  FTSE100 - 8109.32+0.57 CAC40 - 7278.23+0.12
STOCKS EUR:  DAX - 19189.19-0.11
18/11/2024  CBA:  USD - 388.89+0.64 GBP - 491.13-0.86
18/11/2024  CBA:  EURO - 410.12-0.30
18/11/2024  CBA:  GOLD - 32155.48+109.09 SILVER - 383.35+9.00
2023թ. առաջին եռամսյակում Դուբայն ընդունել է 4.67 միլիոն միջազգային այցելու
25/05/2023 20:36
Կիսվել

2023թ. առաջին եռամսյակում Դուբայն ընդունել է 4.67 միլիոն միջազգային այցելու

2023 թվականի առաջին եռամսյակում Դուբայը ընդունել է 4,67 միլիոն միջազգային զբոսաշրջիկ, ի տարբերություն 2022 թվականի նույն ժամանակահատվածում գրանցած արդյունքի, այն է՝ 3.97 միլիոն զբոսաշրջիկ: Եռամսյակի այս ցուցանիշը լավագույնն է  համաճարակից ի վեր, որով քաղաքը գրանցում է 17 % տարեկան աճ:

«2023 թվականի առաջին եռամսյակում միջազգային այցելությունների զգալի աճը դեպի Դուբայ մատնանշում է համաշխարհային զբոսաշրջության ոլորտում քաղաքի առաջատար դիրք զբաղեցնելու փաստը: Այս ձեռքբերումը հնարավոր է դարձել ղեկավարության հեռատեսական տեսլականի շնորհիվ, այն է՝ Դուբայը վերածել աշխարհի ամենաարագ զարգացող մեգապոլիսներից մեկի և զբոսաշրջության, տաղանդի, ձեռներեցության և ներդրումների համար աշխարհի առաջնակարգ կենտրոնի: Դուբայի տնտեսական օրակարգը, որը վերջերս ներկայացվել է  ԱՄԷ-ի փոխնախագահ և վարչապետ, Դուբայի կառավարիչ, Նորին Մեծություն Շեյխ Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի կողմից, Դուբայի համար գծում է հավակնոտ նոր ճանապարհ՝ համաշխարհային տնտեսության ապագայի ձևավորման գործում իր ներդրումն ավելացնելու համար:

Զբոսաշրջության ոլորտը ոչ միայն մեր տնտեսության ամենաուժեղ հենասյուներից մեկն է, այլ նաև կարևոր խթան է՝ աշխարհում Դուբայի՝ որպես շուկաների, մշակույթների և տարածաշրջանների միջև կամուրջ առանձնահատուկ դերի ձևավորման գործում: Առաջիկա տարիներին Դուբայը կշարունակի ներկայացնել նոր զբոսաշրջային նախաձեռնություններ՝ զբոսաշրջիկներին յուրահատուկ առաջարկներ ներկայացնելու և իր նպատակին հասնելու համար, այն է դառնալ աշխարհի լավագույն վայրը ապրելու, այցելելու, աշխատելու և ներդրումներ կատարելու համար»,- նշեց Դուբայի թագաժառանգ և Դուբայի գործադիր խորհրդի նախագահ Նորին Մեծություն Շեյխ Համդան բին Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը:

30-րդ Արաբական զբոսաշրջային տոնավաճառի ժամանակ հայտարարված ոլորտի վերջին արդյունքները Դուբայը դասում են որպես ամենաարագ վերականգնվող ուղղությունն ամբողջ աշխարհում՝  2023 թվականի 1-ին եռամսյակում հասնելով մինչև նախահամաճարակային ցուցանիշների 98%-ին և գերազանցելով ՄԱԿ-ի Առևտրի համաշխարհային կազմակերպության կանխատեսումը այն մասին, որ միջազգային զբոսաշրջային այցելությունների թիվը այս տարի կարող է հասնել նախահամաճարակային ցուցանիշի 80-95%-ին, հատկապես Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։ 2023 թվականի 1-ին եռամսյակում այցելուների թիվը ընդամենը երկու տոկոսով է պակաս եղել 2019 թվականի առաջին երեք ամիսներին Դուբայ ժամանած զբոսաշրջիկների  4,75 միլիոն նախահամաճարակային թվից:

2023թ. առաջին եռամսյակում Դուբայն ընդունել է 4.67 միլիոն միջազգային այցելու

Զբոսաշրջային հոսքերի վերականգնում

Դուբայի  ավանդական ներգնա զբոսաշրջային շուկաները տարվա առաջին եռամսյակում ապահովել են զբոսաշրջության կայուն ծավալներ, ընդ որում առանցքային շրջանները շարունակում են ազդեցություն ունենալ միջազգային այցելությունների վրա՝ ընդգծելով քաղաքի բազմազան աշխարհագրական ռազմավարության հետագա հաջողությունը:

Տարածաշրջանների մեծամասնությունը զգալի աճ է գրանցել 2023 թվականի 1-ին եռամսյակում՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, մինչդեռ չորս շրջաններ լիովին վերականգնվել և գերազանցել են 2019 թվականի 1-ին եռամսյակի մակարդակը՝ ԱՊՀ և Արևելյան Եվրոպա (48% 2019թ. առաջին եռամսյակի համեմատ), Միջին Ասիա և Հյուսիսային Աֆրիկա (32% 2019թ. առաջին եռամսյակի համեմատ), Ամերիկաներ (9% 2019թ. առաջին եռամսյակի համեմատ) և ԱվստրալԱսիա (2% 2019թ. առաջին եռամսյակի համեմատ): Ե՛վ Հարավային Ասիան, և՛ Արևմտյան Եվրոպան զբոսաշրջային հոսքերի առումով մոտ են մինչհամաճարակային մակարդակին հասնելուն։

Դուբայի հյուրանոցային ոլորտը աննախադեպ աճ է գրանցում

Դուբայի հյուրանոցները 2023 թվականի առաջին եռամսյակում գրանցել են կատարողականի աճ: Հունվար-մարտ ամիսներին միջին զբաղվածությունը կազմել է ամենաբարձրներից մեկն աշխարհում` 83%` գրեթե հավասարվելով 2019 թվականի 1-ին եռամսյակում ունեցած 84% ցուցանիշին։

Այս ձեռքբերումը հատկապես նկատելի է՝ հաշվի առնելով այն ժամանակվանից ի վեր սենյակների տարողունակության  26%-ով աճը:  2023 թվականի մարտի վերջի դրությամբ քաղաքի հյուրանոցային սեգմենտն ուներ 814 հյուրանոցային հաստատությունում տեղակայված 148 877 հյուրանոցային համար` 2019 թվականի 717 հյուրանոցային հաստատություններում 118 039 համարների համեմատությամբ։

Ոլորտում շարունակաբար իրականացվող տեղական և միջազգային ներդրումները

նպաստեցին հյուրանոցների համարային ֆոնդի հետագա աճին, ընդ որում 2023 թվականի առաջին եռամսյակում հյուրանոցների և սենյակների ընդհանուր թիվը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6%֊ով։

Հյուրանոցային ոլորտը գերազանցել է մինչհամաճարակային ցուցանիշները հյուրընկալության բոլոր այլ ցուցանիշների համեմատ:  Տարվա առաջին եռամսյակում Դուբայի հյուրանոցները միասին տրամադրել են 10,98 միլիոն գիշերակաց, գրանցել են տարեկան 7% աճ և 27% աճ՝ համեմատած 2019 թվականի առաջին եռամսյակի` նախահամաճարակային ժամանակահատվածի հետ, երբ գրանցվել էր 8,63 միլիոն գիշերակաց։

Այս տարվա առաջին եռամսյակում սենյակների վաճառքի միջին դրույքաչափը (ADR), որը կազմել է 607դիրհամ, գերազանցում է 2019թ ցուցանիշը 22%֊ով, մինչդեռ  համարների  շահութաբերության միջին  տոկոսադրույքը (RevPAR) 2023թ առաջին եռամսյակում 504դիրհամ ցուցանիշով աճել է 21%֊ով` 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ (417դիրհամ)

Հյուրանոցային սեգմենտի կայուն ցուցանիշները ակնհայտ են նաև այն առումով, որ հյուրերի կացության միջին տևողությունը 3,5 գիշերվա համեմատ աճել է մինչև չորս գիշեր, ինչը 14% աճ է 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ` մատնանշելով քաղաքի գրավչությունը ավելի երկար հանգստացող ճանապարհորդների համար:

2023թ. առաջին եռամսյակում Դուբայն ընդունել է 4.67 միլիոն միջազգային այցելու

Կայուն զարգացման նախաձեռնություններ

Քանի որ Դուբայը առաջնորդվում է կայուն աճի ավելի առաջադեմ, ընդգրկուն, երկարաժամկետ մոտեցմամբ, կայունությունը դառնում է ավելի կարևոր՝ որպես աճի հնարավորություն և շարժիչ ուժ, քանի որ ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկներ ձգտեւմ են դեպի կայուն ուղղություններ:  Կայունությունը Դուբայի զարգացման ռազմավարության հիմնական բաղադրիչն է, և գլոբալ միջոցառումների անցկացումը, ինչպիսին է COP28-ը, բացառիկ հնարավորություն կտա ընդգծելու Դուբայի կայուն զբոսաշրջության (DST) նախաձեռնությունը, որը նախատեսված է զբոսաշրջության ոլորտի կայունությունը բարձրացնելու և մաքուր էներգիայի և կայուն զարգացման ավելի լայն նպատակներին աջակցելու համար: Դուբայի կայուն զբոսաշրջության հիմնական նախաձեռնությունն այն է, որ Dubai Can քարոզարշավը ընդամենը մեկ տարվա ընթացքում հաջողությամբ կրճատել է մեկանգամյա օգտագործման ջրի պլաստիկ շշերի թիվը ավելի քան 7 միլիոնով` 2022 թվականի փետրվարին կայացած մեկնարկից հետո։

Շահագրգիռ կողմերի և գործընկերների աջակցությամբ Դուբայը հակված է շարունակաբար առաջարկել նոր և տարբերվող փորձառություններ համաշխարհային զբոսաշրջիկների համար:  Այս զարգացումները հիմնականում պայմանավորված կլինեն Դուբայի 2040 քաղաքային գլխավոր հատակագծով, որը ներառում է զբոսաշրջային գրավչությունների ավելի քան 100% ընդլայնում` տրամադրելով նոր տարածքներ ներդրումների համար և ավելացնելով տեսարժան վայրերը ու փործառության բազմազանությունը ինչպես բնակիչների, այնպես էլ այցելուների համար:  Դուբայը նաև կշարունակի ցուցադրել տարբեր ոլորտների  իր առաջարկները`ներառյալ էկոտուրիզմը, սննդի զբոսաշրջությունը, առողջարանային զբոսաշրջությունը, կրուզային զբոսաշրջությունը, սպորտային զբոսաշրջությունը և դեստինացիոն հարսանիքները:  Դուբայի էկոնոմիկայի և զբոսաշրջության դեպարտամենտը (DET)  հետագայում կզարգացնի իր “Գաստրոտուրիզմը միշտ արշավում” (Gastronomy Always on Campaign) արշավը,  քանի որ Դուբայը խթանում է հյուրընկալության և F&B ոլորտի աճը՝ կենտրոնանալով բազմազանության,գնի եւ որակի հարաբերակցության, իրականությանը համապատասխանության և փորձի չորս սյուների վրա:

Օգտագործելով իր դիրքը՝ որպես միջազգային միջոցառումների անցկացման վայր՝ իր MICE, բիզնես և ժամանցի միջոցառումներ ավելի շատ այցելուներ ներգրավելու համար՝ 2023 թվականի 1-ին եռամսյակում Դուբայը հյուրընկալեց միջոցառումների լայն շարք, ներառյալ (Dubai Shopping Festival֊ը՝  քաղաքի ամբողջ տարվա մանրածախ առևտրի օրացույցի առաջատար փառատոնը, Art Dubai, Emirates Airline Literature Festival, Dubai Duty Free Tennis, Dubai World Cup, Dubai International Boat Show, World Government Summit, ինչպես նաև Gulfood-ը՝ աշխարհի ամենամեծ սննդի և ըմպելիքների ամենամյա ցուցահանդեսը, որն ընդունել էր ռեկորդային 5000 ցուցանմուշ ավելի քան 125 երկրներից:  Բացի COP28-ից, այլ կարևոր իրադարձություններ ևս կանցկացվեն Դուբայում, որոնք այս տարի ավելի մեծ տեսանելիություն կստեղծեն քաղաքի համար ամբողջ աշխարհում։ Այդպիսի միջոցառումներից են  family summer extravaganza, Dubai Esports and Games Festival-ը և Dubai Fitness Challenge-ը:

Քաղաքային ներդրումները ենթակառուցվածքներում և ձեռնարկատերերի աջակցության համակարգերում Դուբայը ​​վերածել են նորաստեղծ ձեռնարկությունների, համաշխարհային տաղանդների և ձեռներեցների համար շատ պահանջված վայրի:  Դուբայը նաև կշարունակի ապահովել աճի այլընտրանքային ուղիներ, որոնք նպաստում են բարեփոխումներին և կարգավորող միջոցներին, ներառյալ վիզային նախաձեռնությունները, ինչպիսիք են Golden Visa, 5-year Multi Entry Visa, Virtual Working, and Retire in the Dubai ծրագրերը, որոնք թեթևացրել են մուտքի խոչընդոտները, նպաստել քաղաքի հետ երկարաժամկետ կապին և էլ ավելի ամրապնդել նրա դիրքը որպես բնակության համար լավագույն  կենտրոն աշխարհում։

2023թ. առաջին եռամսյակում Դուբայն ընդունել է 4.67 միլիոն միջազգային այցելու

Դուբայի էկոնոմիկայի և զբոսաշրջության դեպարտամենտը (DET) մասին

Դուբայի էկոնոմիկայի և զբոսաշրջության դեպարտամենտը (DET) նպատակ ունի աջակցելու կառավարությանը՝ համաշխարհային տնտեսության և զբոսաշրջության ոլորտում էմիրությունների մրցունակության բարձրացման գործում, աջակցելու Դուբայի դիրքավորմանը՝ որպես համաշխարհային առաջատար առևտրային կենտրոն, ներդրումային հանգույց և զբոսաշրջության ուղղություն:  Այս առաքելության շրջանակներում, DET-ն ուղղում է բոլոր ջանքերը` հետագայում զարգացնելու Դուբայի` դիվերսիֆիկացված, նորարարական և ծառայությունների վրա հիմնված տնտեսությունը, որը նպատակ ունի ներգրավելու աշխարհի լավագույն տաղանդներին և արագացնելու արտադրողականության աճը:  Բացի այդ, DET-ն աջակցում է Դուբայի՝ որպես ապրելու և աշխատելու համար աշխարհի լավագույն քաղաքի տեսլականին՝ խթանելով այն և կյանքի գերազանց որակը այնտեղ:

DET-ը հանդիսանում է Դուբայի բիզնեսի և զբոսաշրջության ոլորտների պլանավորման, վերահսկման, զարգացման և մարքեթինգի համար պատասխանատու գործակալություն:  Այն նաև պատասխանատու է բոլոր տեսակի բիզնեսների լիցենզավորման և դասակարգման համար, ներառյալ հյուրանոցները, տուրօպերատորները և տուրիստական ​​գործակալները:  DET-ի պորտֆելը ներառում է` Դուբայի զբոսաշրջության և կոմերցիոն մարքեթինգի կորպորացիան, Դուբայի փառատոնները և մանրածախ առևտուրը, Դուբայի արդյունաբերությունը և արտահանումը, Դուբայի զարգացման ներդրումային գործակալությունը (Dubai FDI) և Դուբայի ՓՄՁ-ները, ինչպես նաև Դուբայի զբոսաշրջության քոլեջը, Դուբայի օրացույցը և Դուբայի բիզնես իրադարձությունները:

18/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.89
+0.64
Եվրո (EUR)
410.12
-0.30
Ռուբլի (RUR)
3.87
-0.03
Լարի (GEL)
142.50
+0.31
32155.48
+109.09
Արծաթ
383.35
+9.00