ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆՆ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽՈՐԱՆԱԼ
2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Իսպանիայում գործազրկության մակարդակը սահմանել է նոր ռեկորդ՝ հասնելով 24.6%-ի: Ըստ պաշտոնական աղբյուրների՝ հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ երկրում հաշվառվում է 5.6 մլն գործազուրկ:
Ըստ ներկայացված տվյալների՝ այս տարվա ընթացքում Իսպանիայում աշխատանքը կորցրել է 394 հազար մարդ:
Նշենք, որ Իսպանիայի կառավարությունը ներկայումս իրականացնում է աշխատանքի շուկայի վերակազմավորման գործընթաց, որի արդյունքում, ըստ վերլուծաբանների, երկրում գործազուրկների թիվը կշարունակի աճել առավել արագ տեմպերով:
Իսպանիան գտնվում է տնտեսական անկման մեջ արդեն մի քանի տարի: Երկիր կառավարությունն իր հակաճգնաժամային ծրագրերի շրջանակներում այս տարվա` 2012 թվականի համար սահմանել է շատ խիստ բյուջե: Պետական ծախսերի կրճատումներ նախատեսվում են տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում: