Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 417.00-2.00 EUR SELL - 422.50+0.50
OIL:  BRENT - 107.77+3.31 WTI - 103.12+3.07
COMEX:  GOLD - 4378.60+0.28 SILVER - 64.26-0.45
COMEX:  PLATINUM - 1803.60+0.33
LME:  ALUMINIUM - 3253.00+1.01 COPPER - 14240.00+1.81
LME:  NICKEL - 16469.00-1.68 TIN - 53364.00-2.65
LME:  LEAD - 1892.00+0.26 ZINC - 3881.00+5.09
FOREX:  USD/JPY - 154.1+0.31 EUR/GBP - 1.157-0.22
FOREX:  EUR/USD - 1.157-0.22 GBP/USD - 1.3503-0.11
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 63492.99-0.81 TOPIX - 4058.21+0.74
STOCKS CHINA:  HANG SENG - 24917.60+0.45 SSEC - 3885.33-0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
14/09/2026  CBA:  USD - 363.28+0 GBP - 489.96-0.65
14/09/2026  CBA:  EURO - 419.23-1.88
14/09/2026  CBA:  GOLD - 51230+243 SILVER - 745.63-21.84
ԱՆԻՖ-ը մասնակցել է Միլանում կայացած Ինքնիշխան ֆոնդերի ֆորումի կոնֆերանսին
29/05/2023 12:02
Կիսվել

ԱՆԻՖ-ը մասնակցել է Միլանում կայացած Ինքնիշխան ֆոնդերի ֆորումի կոնֆերանսին

Մայիսի 26-ին Միլանում անցկացվել է Ինքնիշխան ֆոնդերի միջազգային ֆորումի (IFSWF) կոնֆերանսը՝ “Ինքնիշխան ֆոնդերի կայունության ցուցանիշները, ազդեցությունը, զարգացումը և մարտահրավերները” թեմայով։

Ֆորումին մասնակցել են ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանը և տնօրենների խորհրդի անդամ Իսիդորո Լուչիոլան։

Ֆորումի հիմնական շեշտադրումը կայուն զարգացման, բնապահպանական, սոցիալական և կառավարչական (ԲՍԿ) խնդիրներում ինքնիշխան ֆոնդերի դերն ու մասնակցությունն էր։

Միլանի ֆորումին ԱՆԻՖ- ի մասնակցության առիթով պարոն Լուչիոլան, որը նախօրեին խոսել էր Milano Finanza պարբերականի հետ՝ Հայաստանի ներդրումային հնարավորությունների մասին, մեկնաբանել է. «Ինքնիշխան ֆոնդերի համար գնալով կարևորվում է ներդնել ողջ ներուժը նպաստելու այն նախագծերին, որոնք ուղղված են ածխածնի արտանետումների նվազեցմանը, դրական սոցիալական ազդեցության խթանմանը և լավագույն կառավարչական պրակտիկայի ապահովմանը: Սուվերեն ֆոնդերի առաքելությունը՝ զարգացնել ազգային տնտեսությունը և ապագա սերունդների համար հարստություն ստեղծել մակրոտնտեսական քաղաքականության սահմանման և նպատակների շրջանակներում, ուղղակիորեն կապված է ԲՍԿ օրակարգի իրականացման հետ:

Ֆորումի ընթացքում քննարկումները կենտրոնացած էին մի շարք գործիքների վրա, որոնք սուվերեն ֆոնդերը կարող են օգտագործել իրենց երկրներում բիզնեսի զարգացման գործում ԲՍԿ նպատակներն առաջ տանելու համար:

ԱՆԻՖ-ի ներդրումային գործունեությունը դառնում է կայունության ոլորտի հենանիշ, և ԲՍԿ-ն, անշուշտ, կշարունակի լինել ներդրումային որոշումների շարժիչ ուժը»:

ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանի համոզմամբ. «Թե զարգացած, թե զարգացող երկրներում գնալով մեծանում է ինքնիշխան ֆոնդերի մասնակցությունը երկրների ԲՍԿ կանոնակարգերի ձևավորմանը։ Հայաստանում այս խնդիրները հաճախ դեռևս սաղմնային փուլում են գտնվում և ԱՆԻՖ-ի համար կարևոր է նպաստել մեր բիզնես գործընթացների սինխրոնացմանը միջազգային շուկաների գնալով խստացող պահանջներին։ Այս ֆորումում փորձի փոխանակումը, մեր ծրագրերի և Հայաստանի՝ այս ուղղությամբ արվող ջանքերի ներկայացումը նման հարթակներում կարևոր է, թեև դրա կարևորությունը միշտ չէ որ մեր երկրում պատշաճ գնահատվում է»:

Հիշեցնենք, որ անցյալ տարի ԱՆԻՖ-ը դարձել է IFSWF ասոցացված անդամ։

Այս շաբաթ Դավիթ Փափազյանը նաև ելույթ է ունենալու Լոնդոնում անցկացվող «Global Wealth Conference – Europe 2023” կոնֆերանսին, որն անցկացվում է Ինքնիշխան ֆոնդերի Ինստիտուտի կողմից։

14/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
+0
Եվրո (EUR)
419.23
-1.88
Ռուբլի (RUR)
4.2997
+0.0026
Լարի (GEL)
139.37
+0
51230
+243
Արծաթ
745.63
-21.84