Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Ճապոնիայում թույլ են տվել ատոմակայանները շահագործել 60 տարուց ավելի
31/05/2023 22:13
Կիսվել

Ճապոնիայում թույլ են տվել ատոմակայանները շահագործել 60 տարուց ավելի

Ճապոնիան այսօր օրենք է ընդունել, որը թույլ է տալիս միջուկային ռեակտորները շահագործել 60 տարուց ավելի: Սա պայմանավորված է նրանով, որ երկիրը փորձում է աշխուժացնել տվյալ ոլորտը, որպեսզի այն համապատասխանի էներգետիկ մարտահրավերներին և կլիմայի փոփոխության հետ կապված նպատակներին:  Այս մասին հաղորդում է France 24 պարբերականը:

Ինչպես AFP-ին հայտնել է Ճապոնիայի խորհրդարանի խոսնակը, օրինագիծը նախատեսում է ստեղծել էլեկտրաէներգիայի մատակարարման այնպիսի համակարգ, որը թույլ կտա ունենալ ածխածնի արտանետումներից զերծ հասարակության:

Նոր կանոնների համաձայն՝ ատոմակայանների շահագործման առավելագույն շեմը տեխնիկապես մնում է 60 տարի, սակայն բացառություններ կարվեն այն ռեակտորների համար, որոնք ստիպված են եղել դադարեցնել աշխատանքը «անկանխատեսելի» պատճառներով: Դրանք կարող են ներառել անվտանգության ուղեցույցների փոփոխություններ կամ դատարանի կողմից ժամանակավոր արգելքներ:

Նոր կանոնները օպերատորներին թույլ են տալիս շահագործման ընդհանուր ժամկետը հաշվարկելիս հանել աշխատանքի դադարի ժամանակահատվածները:

France 24-ն ընդգծում է, որ Ճապոնիայի կառավարությունը ձգտում է աշխուժացնել միջուկային ոլորտը, որի գործունեությունը դադարեցվել էր 2011 թվականի ցունամիի հետևանքով առաջացած Ֆուկուսիմայի միջուկային աղետից հետո: Ճապոնիայի միջուկային ռեակտորների մեծ մասը ներկայում չի գործում, սակայն համաշխարհային էներգետիկ ճգնաժամի պայմաններում այս թեմայի շուրջ բանավեճը վերսկսվել է. հարցումները ցույց են տալիս, որ միջուկային էներգիայի վերաբերյալ հանրային տեսակետները մեղմանում են:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75