Bloomberg. Իլոն Մասկը վերադարձել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշի առաջին հորիզոնական
Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր և Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը չորեքշաբթի կրկին գլխավորել է Bloomberg-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը։ Մասկի կարողությունը գնահատվում է 192,3 միլիարդ դոլար։
Մասկը շրջանցել է LVMH ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոյին, ում կարողությունը գնահատվում է 186,6 միլիարդ դոլար։
Ամենահարուստ մարդկանց ցուցակի երրորդ հորիզոնականը, ըստ գործակալության, զբաղեցնում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, ում կարողությունը կազմում է մոտ 144 միլիարդ դոլար։
Գործակալությունը նշում է, որ Իլոն Մասկի ակտիվներն այս տարի ավելացել են ավելի քան 50 միլիարդ դոլարով՝ մեծ մասամբ նրա Tesla ընկերության բաժնետոմսերի գնի բարձրացման շնորհիվ: