ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԵԼ Է «ԱՎՏՈՄԱՏԻԿԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Կառավարությունը ՀՀ պաշտպանության նախարարությանը թույլատրել է «Ավտոմատիկա» ՓԲԸ սեփականատիրոջից ՀՀ անունից գնել ընկերության կանոնադրական կապիտալում նրան պատկանող 20 տոկոս բաժնետոմսերը` 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով, որը վճարվելու է նախարարության արտաբյուջետային միջոցների հաշվին։
Այսպիսով, ընկերությունը դառնում է 100 տոկոս պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություն և կարող է ներգրավվել ռազմարդյունաբերական զարգացման պետական ծրագրերում։