Բիզնես

USD BUY - 364.50+0.50 USD SELL - 367.00+1.00
EUR BUY - 413.00+1.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 87.70+0.56 WTI - 82.65+1.35
COMEX:  GOLD - 4017.90-1.39 SILVER - 57.30-2.00
COMEX:  PLATINUM - 1599.50-0.87
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.62-0.07 EUR/GBP - 1.1399+0.20
FOREX:  EUR/USD - 1.1399+0.20 GBP/USD - 1.3296-0.04
STOCKS RUS:  RTSI - 877.11-2.02
STOCKS US: DOW JONES - 52747.32+1.03 NASDAQ - 24876.91-0.22
STOCKS US: S&P 500 - 7428.78+0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 61434.19-1.49 TOPIX - 3974.03+0.26
STOCKS CHINA:  HANG SENG - 25807.92+1.96 SSEC - 3828.47+0.40
STOCKS EUR:  FTSE100 - 10871.02+0.83 CAC40 - 8458.78+0.63
STOCKS EUR:  DAX - 25464.01+0.41
29/07/2026  CBA:  USD - 366.2-0.34 GBP - 486.75-0.02
29/07/2026  CBA:  EURO - 416.96+0.57
29/07/2026  CBA:  GOLD - 47356-666 SILVER - 673.1-22.6
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԵՐԿՐԻ ՕՐ-2012» ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ
20/04/2012 15:19
Կիսվել

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԵՐԿՐԻ ՕՐ-2012» ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հրավիրել էին համատեղ ասուլիս, որի ժամանակ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը ներկայացվեցին «Երկրի օր-2012» քարոզարշավի առանցքային ծրագրերը և քարոզարշավի շրջանակում իրականացվող հիմնական միջոցառման` ծառատունկի  մանրամասները:

Այս տարի նախատեսված մեծ ծառատունկը կիրականացվի Արարատի մարզի Ուրծաձոր համայնքում: Այստեղ է գտնվում «Խոսրովի անտառ» պետական արգելոցին կից բուֆերային գոտու այն հատվածը, որի պահպանությունը ստանձնել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը: «Երկրի օր» քարոզարշավի շրջանակում այդ տարածքի ծառազուրկ հատվածում ապրիլի 22-ին նախատեսվում են անտառստեղծման աշխատանքներ իրականացնել:

«Հայաստանը փոքր երկիր է` սահմանափակ բնական ռեսուրսներով, և այդ սակավաթիվ ռեսուրսների պահպանությունը և ճիշտ տնօրինումը երկրի համար կենսական խնդիրներ են: Այդ պատճառով անհրաժեշտ է ընդունել, որ երկարաժամկետ կայուն զարգացմանն ուղղված որոշումների կայացման մեջ այսօրվա թերացումները գալիք տասնամյակներում բացասական ազդեցություն կունենան ապագա սերունդների կյանքի որակի վրա»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Բնապահպանական գործունեության մեջ կամավորական հիմունքներով ընկերությունների և անհատների մասնակցության խրախուսումը բնության հանդեպ խնամքով վերաբերմունք ձևավորելուն ուղղված առաջին քայլն է: Բնապահպանական կազմակերպությունները և կրթական ծրագրերը կարևոր դեր ունեն տարաբնույթ թիրախային խմբերի շրջանում բնապահպանական խնդիրները վերհանելու, հանրային իրազեկությունը բարձրացնելու, գիտելիքների տարածման և բնապահպանական գիտակցությունը խթանելու հարցում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը համախմբվել են հանուն գալիք սերունդների ապագայի»,-ավելացրել է Ռալֆ Յիրիկյանը:

Ասուլիսի ընթացքում ամփոփվեցին նաև «Երկրի օր» քարոզարշավի շրջանակներում հայտարարված «Դիմավորենք թռչուններին» խորագրով 2-րդ` կենդանաբանական այգում ձմեռող և բնադրող թռչունների մասին պատմող հեքիաթների մրցույթի արդյունքները: Ռուբեն Խաչատրյանն ու Ռալֆ Յիրիկյանը երեք անվանակարգերում հանրակրթական դպրոցի սաներին մրցանակներ հանձնեցին:

29/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.34
Եվրո (EUR)
416.96
+0.57
Ռուբլի (RUR)
4.6098
-0.0512
Լարի (GEL)
139.47
-0.13
47356
-666
Արծաթ
673.1
-22.6