Ֆինանսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 84.76-1.17 WTI - 79.55-0.59
COMEX:  GOLD - 4030.50+0.07 SILVER - 57.11-2.39
COMEX:  PLATINUM - 1679.60+2.21
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.09-0.04 EUR/GBP - 1.1467+0.28
FOREX:  EUR/USD - 1.1467+0.28 GBP/USD - 1.3533+0.99
STOCKS RUS:  RTSI - 853.41-3.29
STOCKS US: DOW JONES - 52658.64+0.29 NASDAQ - 26269.23+0.62
STOCKS US: S&P 500 - 7572.40+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66835.54-2.79 TOPIX - 4028.79-1.45
STOCKS CHINA:  HANG SENG - 25008.60+1.33 SSEC - 3882.41-1.85
STOCKS EUR:  FTSE100 - 10515.92-0.13 CAC40 - 8382.43+0.19
STOCKS EUR:  DAX - 24999.53-0.59
16/07/2026  CBA:  USD - 366.57-0.68 GBP - 494.98+2.94
16/07/2026  CBA:  EURO - 420.09+0.8
16/07/2026  CBA:  GOLD - 47875-246 SILVER - 682.97-0.44
ՀՀ ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐՏՔԻ ԲԵՌԸ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է ՑԱԾՐ
26/04/2012 17:44
Կիսվել

ՀՀ ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐՏՔԻ ԲԵՌԸ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է ՑԱԾՐ

Հայաստանում տնային տնտեսությունների պարտքի բեռը շարունակում է մնալ անհամեմատ ցածր՝ Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների համեմատ: 2011 թվականի արդյունքներով տնային տնտեսությունների վարկավորում/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 14.5%: Այս մասին նշվում է ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած՝ 2011 թվականի ֆինանսական կայունության հաշվետվության մեջ:

Ըստ ներկայացված տվյալների՝ ՀՀ տնային տնտեսությունների պարտքի բեռի կառուցվածքում շարունակում են գերակշռող մնալ առևտրային բանկերի նկատմամբ պարտավորությունները, որոնց մասնաբաժինը տարեվերջին կազմել է 87.2%:

2011 թվականին բանկերի կողմից տնային տնտեսությունների վարկավորման աճը կազմել է 31.7%: Ընդ որում, տնային տնտեսությունների վարկավորման ոլորտում ակտիվություն նկատվել է առավելապես սպառողական վարկերի գծով, որոնց աճը նախորդ մեկ տարում կազմել է ավելի քան 35%: Հատկանշական է, որ սպառողական վարկավորման աճին նպաստել է բոլոր վարկատեսակների գծով արձանագրված աճը` բացառությամբ ավտովարկավորման, որը տարվա ընթացքում նվազել է:

Նշենք նաև, որ 2011 թվականին բանկերի կողմից տնային տնտեսությունների հիփոթեքային վարկավորումն ավելացել է 19.0%-ով:

AMP
16/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.57
-0.68
Եվրո (EUR)
420.09
+0.8
Ռուբլի (RUR)
4.6643
-0.0352
Լարի (GEL)
139.3
-0.22
47875
-246
Արծաթ
682.97
-0.44