Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
«Մի դրամի ուժը» 3 տարեկան է․ ավելի քան 128 մլն դրամ 20-ից ավելի հիմնադրամների
14/06/2023 16:26
Կիսվել

«Մի դրամի ուժը» 3 տարեկան է․ ավելի քան 128 մլն դրամ 20-ից ավելի հիմնադրամների

Իդրամի և IDBank-ի «Մի դրամի ուժը» նախաձեռնությունն արդեն 3 տարեկան է․ այս ընթացքում ընկերությունները 20-ից ավելի հիմնադրամների են ուղղել ավելի քան 128 մլն դրամ և նպաստել ռազմավարական կարևորության ծրագրերի իրականացմանը։

IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունն այս ընթացքում ապացուցեց, որ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կայացած ծրագիր է։ «Մենք շնորհակալ ենք առաջին հերթին մեր օգտատերերին, որոնք օգտվում են Idram&IDBank հավելվածից ոչ միայն հարմարավետության և արագության համար, այլ նաև գիտակցելով, որ իրենց ամեն վճարման դիմաց մենք 1 դրամ փոխանցում ենք մեր երկրի համար կարևոր ու արժեքավոր գործ անող հիմնադրամների։ Ուրախալի է նաև այն փաստը, որ մեր օգտատերերը ուշադրությամբ հետևում են, թե կոնկրետ որ հիմնադրամներն են դառնում մեր շահառուն։ Ի դեպ, շնորհակալ ենք մեր գործընկեր հիմնադրամներին, որոնք մեծապես նպաստում են մեր երկրում կարևոր ոլորտների՝ առողջապահության, կրթության, պաշտպանության, բնապահպանության զարգացմանը»,- ասում է Մհեր Աբրահամյանը։

Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը ոչ միայն կայացել, այլ նաև զարգացում է ապրել․ «Ուրախ եմ, որ ընդամենը մի քանի օր առաջ մենք հայտարարեցինք «Մի դրամիկի ուժը» նախաձեռնության մեկնարկի մասին։ Ինչպես գիտեք՝ արդեն գործում է Idram Junior հավելվածը, որը նախատեսված է մինչև 16 տարեկան պատանիների համար։ Idram Junior-ով մեր պատանի օգտատերերը կարողանում են ոչ միայն անհպում QR-վճարումներ կատարել, լիցքավորել հեռախոսն ու փոխանցումներ իրականացնել, այլ նաև բարեգործում են․ մեր կրտսեր օգտատերերի յուրաքանչյուր վճարման դիմաց մենք 1 դրամ փոխանցում ենք նախաձեռնությանը», – ասում է Արսեն Քդենյանը։

«Մի դրամի ուժը» նախաձեռնությունը շարունակվում է, և հունից ամսին կուտակված «մի դրամները» կուղղվեն «Հայորդի» ամենամյա ճամբարի տարածքի բարեկարգման ու կահավորման աշխատանքներին։ «Հայորդի» ճամբարի համակարգող Վաչե Վարդանյանի խոսքով՝ ճամբարին մասնակցելու են պատերազմի հետևանքով իրենց ծնողին կորցրած երեխաները Արցախի և Հայաստանի գրեթե ողջ տարածքից, ինչպես նաև Աղավնոյից և Բերձորից տեղահանված երեխաները: «Ոգևորված ենք, որ IDBank-ի և Իդրամի նախաձեռնության հունիս ամսվա գումարն ուղղվելու է հենց «Հայորդի» ճամբարին, միաժամանակ նշեմ, որ այս երկու ընկերություններն առաջին անգամ չէ, որ աջակցում են զոհված զինծառայողների երեխաներին», – հավելում է Վաչե Վարդանյանը։

«Մի դրամի ուժը» 3 տարվա ընթացքում աջակցել է՝

  • Լոռու և Տավուշի սահմանային գյուղերի դպրոցներին,
  • «Հայաստան» Համահայկական Հիմնադրամին,
  • Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին,
  • Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին,
  • ՎԻՎԱ հիմնադրամին,
  • «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին,
  • Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին,
  • «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամին,
  • «Ժպիտների քաղաք» հիմնադրամին,
  • «My Forest Armenia» կազմակերպությանը,
  • «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին,
  • «ՔայլՏեք» ընկերությանը,
  • «Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնին,
  • «4090» հիմնադրամին,
  • «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամին,
  • «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամին,
  • Արցախի գյուղերում ջրաջեռուցիչների տեղադրմանը,
  • Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրին,
  • «Կյանքի ճանապարհ» հասարակական կազմակերպությանը,
  • «Հայորդի» ճամբարին։

IDBank-ն ու Իդրամը 1 դրամ փոխանցում են «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը, երբ դուք վճարում եք կատարում Idram&IDBank հավելվածով, Idram.am, IDBanking.am առցանց հարթակներով, երկու ընկերությունների տերմինալներով։ Բարի կամքի դեսպան կարող է դառնալ մեզնից յուրաքանչյուրը։ Եվ այո, ամեն ինչ սկսվեց մի դրամից։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37