Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
27/04/2012 17:27
Կիսվել

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս Ա» իսպանական ընկերության նախագահ Ֆրանցիսկո Գարսիա Մարտինի գլխավորած պատվիրակությանը:

Նշենք, որ ՀՀ կառավարության 2012 թ. ապրիլի 26-ի նիստում հաստատվել էր Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով հայտարարված երեք ճանապարհահատվածների վերակառուցման և բարելավման միջազգային բաց մրցույթի արդյունքը` 250 մլն ԱՄՆ դոլար արժեքով` հաղթող ճանաչելով «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս Ա» իսպանական ընկերությունը։

Ողջունելով հյուրերին` վարչապետը նշել է. «Ուրախ եմ, որ վերջապես պետք է ստորագրենք պայմանագիրը: Մենք երկու տարի սպասել ենք և արդյունքում, ի դեմս Ասիական զարգացման բանկի, ունենք հուսալի և երկարաժամկետ գործընկեր»:

Ֆրանցիսկո Գարսիա Մարտինը շնորհակալություն է հայտնել իր ղեկավարած ընկերությանը վստահելու համար` նշելով, որ իր թիմը նման խոշոր ծրագրեր իրականացնելու պատկառելի փորձ ունի և մեծ պատասխանատվությամբ ստանձնում է Հայաստանում խոշորագույն շինարարական ծրագրերից մեկի իրականացման գործը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է որակյալ ճանապարհների կառուցման ու վերականգնման կարևորությունը և հույս հայտնել, որ համագործակցությունն իսպանական ընկերության հետ արդյունավետ կլինի:

Հաջորդիվ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ստորագրվել է պայմանագիր Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության և «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս Ա» իսպանական ընկերության միջև: Պայմանագիրն ստորագրել են ՀՀ կառավարության անունից` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանը, «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս Ա» ընկերության անունից` «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս Ա» ընկերության նախագահ Ֆրանցիսկո Գարսիա Մարտինը: Պայմանագրի համաձայն` ընկերությունն իրականացնելու է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 1` Երևան-Արարատ ու Երևան-Աշտարակ և Տրանշ 2` Աշտարակ-Թալին ճանապարհահատվածների վերակառուցման ու բարելավման շինարարական աշխատանքները:

«Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս Ա» իսպանական ընկերությունը ներառված է «Իզոլյուքս Կորսան» Գրուպ-ում, որը դասվում է աշխարհի խոշորագույն կազմակերպությունների ցանկին` շինարարական, էներգետիկ արտադրության, բնապահպանական ոլորտներում: Կազմակերպությունն ունի շինարարական աշխատանքների ավելի քան 80 տարվա փորձ` 30 երկրներում, և այսօր խոշորագույն շինարարական աշխատանքներ է իրականացնում Հնդկաստանում, Բրազիլիայում, Արգենտինայում` կես միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք պայմանագրերով:

AMP
09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12