ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ Է ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՉՈՐՐՈՐԴԸ
Իսպանիայում գործազրկության մակարդակը հասել է ռեկորդային մասշտաբների: 2012 թվականի առաջին եռասմայակի արդյունքներով երկրում ցուցանիշը կազմել է 24,4%: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ միայն 18-25 տարիքային խմբում գործազրկության մակարդակը հատել է 52%-ի սահմանագիծը:
Փորձագետները կանխատեսում են, որ ընթացիկ տարում Իսպանիայի կառավարության որդեգրած քաղաքականության շրջանակներում՝ բյուջեի պակասուրդի կրճատմանն ուղղված միջոցառումների իրականացման արդյունքում այս երկրում գործազրկության մակարդակը առավել կաճի և գործազուրկ կդառնա յուրաքանչյուր երրորդը:
Նշենք, որ 2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Իսպանիայի բյուջեի պակասուրդը կազմել է երկրի ՀՆԱ-ի 1,9%-ը: Տարվա կտրվածքով ցուցանիշը պլանավորված մակարդակին հասցնելու համար Իսպանիայի կառավարությունը մտադիր է կրկին կրճատել պետական ծախսերը: Կրճատումները, որոնք կկազմեն շուրջ 10 մլրդ եվրո, նախատեսվում են առողջապահության և կրթության ոլորտներում:
2011 թվականի արդյունքներով Իսպանիայի բյուջեի պակասուրդը կազմել էր ՀՆԱ-ի 8,51%-ը: