Բիզնես

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 368.50-0.50
EUR BUY - 418.00-1.00 EUR SELL - 424.00-1.00
OIL:  BRENT - 80.38+1.52 WTI - 77.54+2.01
COMEX:  GOLD - 4224.10+1.27 SILVER - 66.26+0.00
COMEX:  PLATINUM - 1668.20+0.44
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 161.27+0.02 EUR/GBP - 1.1467+0.22
FOREX:  EUR/USD - 1.1467+0.22 GBP/USD - 1.3232+0.34
STOCKS RUS:  RTSI - 1038.31-0.96
STOCKS US: DOW JONES - 51564.70+0.00 NASDAQ - 26517.93+0.00
STOCKS US: S&P 500 - 7500.58+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 71250.06+0.28 TOPIX - 4044.96-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 23924.81+0.00 SSEC - 4090.48+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10363.27-0.35 CAC40 - 8421.14-0.55
STOCKS EUR:  DAX - 24985.82-0.16
19/06/2026  CBA:  USD - 368.15-0.04 GBP - 487.28+0.28
19/06/2026  CBA:  EURO - 421.97-0.05
19/06/2026  CBA:  GOLD - 50140-1257 SILVER - 801.91-24.41
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացեց իր նոր գլխամասային գրասենյակը
16/06/2023 14:32
Կիսվել

ՎՏԲ-Հայաստան Բանկը բացեց իր նոր գլխամասային գրասենյակը

ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակը տեղափոխվել է նոր շենք: 5 հազար քառակուսի մետր տարածքում բանկի 400 աշխատակիցներն աշխատում են բիզնեսի բոլոր ուղղություններով, ինչը նոր գրասենյակը դարձնում է ամենախոշորը բանկի ցանցում: Բացի այդ, առաջին հարկում գործում է հաճախորդների ինքնասպասարկման 24/7 գոտի՝ երկու բանկոմատներով և վճարային տերմինալով: 

8 հարկ զբաղեցնող նոր գրասենյակը նախագծված է լոֆթ ոճով և հագեցած է ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաներով։ Գործնական քննարկումների համար նախատեսված են հարմարավետ հանդիպումների սենյակներ և աշխատակիցների համար հանգստի գոտիներ՝ ներառյալ բացօթյա պատշգամբ:

«Մեր նոր գրասենյակի բացումը բանկին թույլ տվեց հրաժարվել վարձակալած անշարժ գույքից և տեղափոխել  գլխամասային գրասենյակը Երևան քաղաքի կենտրոնից հեռու՝ ավելի հանգիստ և կանաչապատ տարածք: Նոր գրասենյակի շենքի կոնցեպտն այնպիսին է, որպեսզի յուրաքանչյուր աշխատակցին առավելագույն հարմարավետություն ապահովի։ Մեր բանկի թիմային աշխատանքի հաջողությունը հարմարավետ պայմանների ստեղծումն է ինչպես գործնական հանդիպումների, այնպես էլ անձնակազմի հանգիստն ապահովելու համար: Գրասենյակային տարածքի ձևավորման ընթացքում մենք առաջնորդվել ենք այս երկու սկզբունքների միջև հավասարակշռություն պահպանելով»,- նշել է ՎՏԲՀայաստան Բանկի Գլխավոր տնօրենի Տնօրինության նախագահի ԺՊ Արա Ավագյանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի նոր գլխամասային գրասենյակը գտնվում է Երևանում՝ Մանանդյան 33/3 հասցեում։ Առաջին հարկում գործում է 24/7 ինքնասպասարկման գոտի՝ որտեղ տեղադրված են 2 բանկոմատներ և վճարային տերմինալ, որը թույլ է տալիս կատարել բանկային գործարքներ՝ առանց պլաստիկ քարտի կիրառության։

ՎՏԲ-Հայաստան Բանկն ակտիվորեն մասնակցում է պետական ​​առանցքային ծրագրերին, ինչպես նաև նորարարական լուծումների մեկնարկներին՝ երկրի ողջ ֆինանսական շուկայի զարգացման համար: Բանկի շահույթը 2023թ․ 1-ին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,6 անգամ։ Ընթացիկ տարվա 1-ին եռամսյակի վերջում բանկի կորպորատիվ հաճախորդների թիվը կազմել է ավելի քան 11 հազար, իսկ մանրածախ հաճախորդների թիվը գերազանցել է 380 հազարը: Այսօր բանկի հաճախորդներին հասանելի են ավելի քան 50 մասնաճյուղեր, ավելի քան 200 բանկոմատներ և մոտ 50 վճարային տերմինալներ։

ՎՏԲՀայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

19/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.15
-0.04
Եվրո (EUR)
421.97
-0.05
Ռուբլի (RUR)
5.0095
+0.0028
Լարի (GEL)
138.92
-0.02
50140
-1257
Արծաթ
801.91
-24.41