Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
Կասպերսկի. Աշխարհում նկատվում է համակարգիչների օգտատերերի վրա գրոհների քանակի նվազման միտում
20/06/2023 12:12
Կիսվել

Կասպերսկի. Աշխարհում նկատվում է համակարգիչների օգտատերերի վրա գրոհների քանակի նվազման միտում

«Կասպերսկի» ընկերության լուծումները 2023-ի առաջին եռամսյակում կանխել են բանկային հաշիվներից դրամական միջոցներ գողանալու համար նախատեսված մեկ կամ մի քանի վնասաբեր ծրագրերի գործարկումը 106 863 եզակի օգտատերերի համակարգիչներում այն դեպքում, երբ 2022-ի հունվար-մարտին դրանք հայտնաբերվել են 107 848 եզակի օգտատերերի համակարգիչներում։ Եթե ընթացիկ տարվա առաջին եռամսյակում վնասաբեր ֆինանսական ծրագրերի գրոհներին ամենաշատը ենթարկվել են Թուրքմենստանի (օգտատերերի 4,7%), Աֆղանստանի (4,6%) և Պարագվայի (2,8%) համակարգիչների օգտատերերը, ապա մեկ տարի առաջ այդ ցանկը գլխավորում էին նույն երկու երկրները, համապատասխանաբար, 4,5% և 4,0% ցուցանիշներով, իսկ ահա երրորդ տեղում Տաջիկստանն էր (3,9%):

Ընկերության տվյալներով՝ 2023-ի առաջին եռամսյակում հայտնաբերվել է ծածկագրիչների 9 նոր ընտանիք և այդ տեսակի վնասաբեր ծրագրերի 3089 նոր մոդիֆիկացիա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8 նոր ընտանիքի և 3083 նոր մոդիֆիկացիայի դիմաց։ Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին «Կասպերսկի» ընկերության պրոդուկտներն ու տեխնոլոգիաները ծածկագրիչների գրոհներից պաշտպանել են 60 900 օգտատիրոջ, իսկ անցյալ տարվա նույն ամիսներին՝ 74 694: 2022-ի առաջին եռամսյակում ծածկագրիչների գրոհների ամենաշատը ենթարկված երկրների եռյակում եղել են Բանգլադեշը (2,08%), Եմենը (1,52%) և Մոզամբիկը (0,82%), իսկ այս տարի Եմենը (1,50%) և Բանգլադեշը (1,47%) փոխվել են տեղերով, և Թայվանը (0,65%) եզրափակել է եռյակը։

Ընկերության փորձագետները գրանցել են թաքնված կրիպտոմայներների ակտիվության անկում։ Այսպես, ընթացիկ տարվա հունվար-մարտին հայտնաբերվել են մայներների ընդամենը 1733 նոր մոդիֆիկացիաներ՝ նախորդ տարվա 21 282-ի դիմաց, ինչպես նաև 403 211 եզակի օգտատերերի համակարգիչների վրա մայներների օգտագործմամբ գրոհներ՝ 2022 թվականի առաջին եռամսյակի 508 449 եզակի օգտատերերի դիմաց։ 2023-ի նույն ժամանակահատվածում նման գրոհների բախված օգտատերերի ամենամեծ մասնաբաժինը եղել է Տաջիկստանում (2,87%), Ղազախստանում (2,52%) և Ուզբեկստանում (2,30%), իսկ մեկ տարի առաջ՝ Եթովպիայում (3,01%), Տաջիկստանում (2,60%) և Ռուանդայում (2,45%)։

Անկում է նկատվում նաև ինտերնետի միջոցով գրոհող (վեբ-գրոհներ) չարագործների գործունեության մեջ. 2023-ի առաջին եռամսյակում «Կասպերսկի» ընկերության լուծումները հետ են մղել 865 071 227 գրոհ, որոնք իրականացվել են ամբողջ աշխարհում տեղակայված ինտերնետ-ռեսուրսներից: Գրանցվել է 246 912 694 եզակի URL, որոնց հակազդելու համար գործարկվել է վեբ-հակավիրուսը: Նախորդ տարվա առաջին եռամսյակում հետ է մղվել 1 216 350 437 գրոհ և արձանագրվել 313 164 030 եզակի URL: Այս տարվա հունվար-մարտին ինտերնետի միջոցով գրոհների ամենաշատը ենթարկվել են Թուրքիայում (16,88%), Թայվանում (16,01%) և Ալժիրում (15,95%) գտնվող օգտատերերը, իսկ մեկ տարի առաջ Թայվանը (22,63%) առաջին տեղում էր, Թունիսը (21,57%)՝ երկրորդում, Ալժիրի դիրքը (16,41%) նույնն էր:

Ինչ վերաբերում է տեղային սպառնալիքներին (վնասակար ծրագրեր, որոնք հայտնաբերվել են անմիջապես օգտատերերի համակարգիչներում կամ դրանց միացված հանովի կրիչներում, կամ ի սկզբանե հայտնվել են համակարգչում ոչ բաց տեսքով, օրինակ՝ ծրագրեր բարդ ինստալյատորների կազմում, ծածկագրված ֆայլեր), ապա 2023-ի առաջին եռամսյակում ընկերության ֆայլային հակավիրուսը գրանցել է 43 827 839 վնասաբեր և հնարավոր անցանկալի օբյեկտ, իսկ մեկ տարի առաջ՝ 58 989 058։ Տեղային սպառնալիքների գրոհների ենթարկված օգտատերերի ամենամեծ մասնաբաժին ունեցող երկրների ցանկի առաջին երկու տեղերն անփոփոխ զբաղեցրել են Եմենը (45,38%՝ 2023-ի առաջին եռամսյակում և 48,38%՝ 2022-ի) և Թուրքմենստանը (44,68% և 47,53%), իսկ երրորդ տեղը Տաջիկստանը (46,88%) զիջել Է Աֆղանստանին (43,64%)։

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92