Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՊԵԿ-ը բացահայտել է առանց հաշվարկային փաստաթղթերի ապրանքների վաճառքի դեպքեր
21/06/2023 11:39
Կիսվել

ՊԵԿ-ը բացահայտել է առանց հաշվարկային փաստաթղթերի ապրանքների վաճառքի դեպքեր

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Ատ. Լանդ» ՍՊԸ ընկերության կողմից 2020-2023թթ-ի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության տարածք  ներմուծված 850 տոննա շաքարավազը և 61 տոննա հնդկաձավարը վաճառվել է տարբեր տնտեսվարող սուբյեկտների, սակայն վերջիններիս անվամբ դուրս չեն գրվել հաշվարկային փաստաթղթեր։ Շաքարավազի և  հնդկաձավարի իրական գնորդներին թաքցնելու և հանցավոր արարքը քողարկելու  ուղղակի դիտավորությամբ տվյալ ընկերության  տնօերնի կողմից կազմվել են ակնհայտ կեղծ հաշվապահական փաստաթղթեր, իբրև թե  նշված ապրանքների մի մասի գնորդ է հանդիսանում  հենց ինքը՝ ընկերության տնօրենը` որպես ֆիզիկական անձ: Ապրանքների  մնացած մասն էլ՝ ըստ այդ փաստաթղթերի՝ իբրև թե 97 տոկոս զեղչով, իրացվել են ՀԴՄ կտրոնների միջոցով։ 

Ուշագրավ է, որ ՍՊԸ-ի տնօրենը հայտնել է, թե իբր 320 տոննա շաքարավազով կերակրել է իր մեղուներին և պահեստային տարածքներն ախտաhանելու նպատակով սպիրտ է թորել։ 

 Առանձնապես խոշոր չափերի` շուրջ 78 միլիոն  դրամ հարկեր չվճարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կատարված հանցագործության ամբողջական պատկերի բացահայտման նպատակով՝ քրեական վարույթի նախաքննության շրջանակում, Քննչական կոմիտեի ու ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները  համատեղ մշակել ու ձեռնարկել են ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական ու վարույթային գործողություններ: «Ատ. Լանդ» ՍՊԸ-ի  կողմից, հերթական ներմուծման ժամանակ, բեռնատարները՝  ՊԵԿ աշխատակիցների օպերատիվ հսկողության ներքո, մուտք են գործել Բագրատաշենի սահմանային անցակետ: Այնուհետև, մաքսային ձևակերպումներից հետո, բեռնատարները վերցվել են օպերատիվ հսկողության: Նույն օրը հասնելով Երևան քաղաք` անմիջապես բեռնատարներից՝ առանց հաշվարկային փաստաթղթերի, տնտեսավարող սուբյեկտներին վաճառվել է մեծաքանակ շաքարավազ: Վաճառքները կատարելուց  հետո՝ գնորդ տնտեսավարող սուբյեկտների մոտ կատարված օպերատիվ-հետախուզական և վարույթային գործղությունների արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ «Ատ. Լանդ» ընկերությունը, նախկինում ևս առանց հաշվարկային փաստաթղթերի, վաճառել է մեծաքանակ շաքարավազ:

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ ընկերության  տնօրենի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է: Միաժամանակ, որոշում է կայացվել «Ատ. Լանդ» ՍՊԸ-ի կողմից ներմուծված շուրջ 20 տոննա շաքարավազն առգրավելու վերաբերյալ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2