Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Կապիտալի շուկայի միջազգային ConFEAS 2023 համաժողովին մասնակցել է շուրջ  40 խոսնակ
21/06/2023 16:48
Կիսվել

Կապիտալի շուկայի միջազգային ConFEAS 2023 համաժողովին մասնակցել է շուրջ  40 խոսնակ

Հայաստանում անցկացված Եվրո-ասիական ֆոնդային բորսաների միության (ԵՖԲՄ) ամենամյա ConFEAS 2023 միջազգային հեղինակավոր համաժողովին մասնակցել է 30 երկրից շուրջ 200 մասնակից, այդ թվում՝ 40 խոսնակ ֆոնդային բորսաներից, կենտրոնական դեպոզիտարիաներից, բանկերից, կարգավորող մարմիններից, ներդրումային ընկերություններից և միջազգային ֆինանսական հաստատություններից: ConFEAS միջազգային հեղինակավոր համաժողովը Երևանում անցկացվել է  նոր ձևաչափով և անդրադարձել ոլորտի վերջին զարգացումներին, մարտահրավերներին ու ժամանակակից կապիտալի շուկայի հնարավորություններին:

Իրենց բացման խոսքում  Հայաստանի Կենտրոնական Բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանն ու ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը շեշտել են, որ Հայաստանում կապիտալի շուկայի աճի խթանումը ռազմավարական նշանակություն ունի:  Նրանք կարևորել են հանրային ու մասնավոր հատվածների միջև կառուցողական երկխոսության անհրաժեշտությունը՝ ապահովելու համապատասխանեցում կարգավորող մարմնի վարած քաղաքականության և մասնավոր հատվածի նախաձեռնությունների միջև:

ConFEAS համաժողովը նախկինում անցկացվել է Աբու Դաբիում և Բուխարեստում: ԵՖԲՄ գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը նշել է. «Այս միջոցառումը հրաշալի հնարավորություն է բոլոր մասնակիցների համար ձեռք բերելու նոր գիտելիք փորձի փոխանակման միջոցով և հաստատելու նոր ծանոթություններ»:

Պանելային քննարկումներին իրենց փորձով կիսվել են այնպիսի հեղինակավոր կազմակերպությունների բարձր ներկայացուցիչներ ու փորձագետներ, ինչպիսիք են Bloomberg-ը, EBRD-ն, Ernst & Young-ը, Euronext-ը, Blockstation-ը, Eric Salmon and Partners-ը, Baymarkets-ը, Հունաստանի, Լեհաստանի, Ղազախստանի, Հորդանանի, Եգիպտոսի, Ռումինիայի, Հունգարիայի, Վրաստանի և Հայաստանի ֆոնդային բորսաների և կենտրոնական դեպոզիտարիաների ղեկավարներն ու ներկայացուցիչները, մասնավոր հատվածից TBC բանկը, SPRING PR ընկերությունը, AICA – Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը, Team Telecom Armenia-ն և այլն:

Համաժողովի գլխավոր ներդրումային գործընկեր «Էփրիքոթ Կապիտալ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանն, անդրադառնալով Հայաստանում իրենց գործունեությանը որպես ներդրումային և ֆինթեք ընկերություն, նշել է մի քանի մարտահրավերներ, որոնք փորձում են հաղթահարել էկոհամակարգի այլ դերակատարների ու կարգավորող մարմնի համատեղ ջանքերով: «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի ֆոնդային բորսայի ու Կենտրոնական դեպոզիտարիայի ջանքերն՝ ուղղված ծրագրային նոր լուծումների ներդրմանը: Բացի այդ՝ որպես ընկերություն կարևորում ենք աշխատուժի զարգացումը՝ վերապատրաստման ծրագրերի միջոցով, և կարգավորող մարմնի հետ համագործակցում տեխնոլոգիական արագ զարգացումներին համահունչ քաղաքականության մշակման ուղղությամբ»,-ասել է Վաչիկ Գևորգյանը:

Համաժողովի ընթացքում շեշտադրվել է էկոհամակարգի զարգացման գործում համատեղ ջանքերի ներդրումը, լավագույն փորձի փոխանակումն ու տարբեր դերակատարների կարողությունների զարգացումը:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69