Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Fly Arna-ն մեկնարկում է Երեւան-Թեհրան չվերթները
22/06/2023 11:22
Կիսվել

Fly Arna-ն մեկնարկում է Երեւան-Թեհրան չվերթները

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը մեկնարկում է չվերթները դեպի Թեհրանի «Իմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայան:

2023 թվականի հուլիսի 11-ից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Թեհրանի «Իմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայանի միջեւ շաբաթական երկու չվերթ կիրականացվի:

Չվացուցակ դեպի Թեհրանի «Իմամ Խոմեյնի» օդանավակայան, ուժի մեջ է 2023 թվականի հուլիսի 11-ից (բոլորը տեղական ժամանակով).

«Ուրախ ենք ազդարարել, որ Fly Arna-ն կանոնավոր «օդային կամուրջ» է հաստատել Հայաստանի եւ Իրանի մայրաքաղաքների միջեւ:

Վստահ ենք, որ Երեւան-Թեհրան-Երեւան չվերթը էական ներդրում է ունենալու մեր երկրների միջեւ գործարար կապերի խորացման եւ զբոսաշրջության զարգացման համար: Ազգային ավիաուղիների այս նոր երթուղին կարեւոր նշանակություն կունենա նաեւ հայրենիքի հետ Իրանի հայ համայնքի կապն ամրապնդելու գործում», – ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:

Fly Arna-ն ներկայում չվերթներ է իրականացնում դեպի Վրաստան, Իրաք, Քուվեյթ եւ Ռուսաստան: Երեւան-Թեհրան չվերթի գործարկումը ընդլայնում է Fly Arna-ի թռիչքային ցանցը՝ տարածաշրջանում ճանապարհորդելու ավելի շատ տարբերակներ առաջարկելով:

Չվերթները կարելի է ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի (www.flyarna.com), զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով:

Fly Arna-ն առաջարկում է հուսալի եւ մատչելի ապրանքներ ու ծառայություններ։ Airbus A320 ինքնաթիռի սրահում նստատեղերի միջեւ այնպիսի տարածք է նախատեսված, որն ապահովում է ուղեւորների հանգիստը թռիչքի ընթացքում: Օդանավի «Sky Café» ճաշացանկում կարող եք գտնել տարբեր թեթեւ նախուտեստներ եւ սենդվիչներ՝ մատչելի գներով: Օդանավը համալրված է «SkyTime» սթրիմինգային ծառայությամբ, որն առաջարկում է ֆիլմերի, հեռուստածրագրերի, երաժշտության եւ աուդիոգրքերի լայն ընտրանի:

Fly Arna-ն՝ հայկական ազգային ավիափոխադրողն է եւ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկությունը: Տեղակայվելով Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ Fly Arna-ն հետեւում է Air Arabia-ի հաջողված բյուջետային բիզնես մոդելին, որն առաջարկում է հարմարավետություն, հուսալիություն եւ արժեքավոր օդային փոխադրումներ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52