Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 14%-ՈՎ
07/05/2012 12:46
Կիսվել

ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 14%-ՈՎ

Այս տարվա առաջին երեք ամիսների արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ԱՊՀ անդամ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 14%-ով և կազմել 372.1 միլիոն ԱՄՆ դոլար: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման համաձայն՝ հաշվետու ամիսներին ԱՊՀ երկրներին բաժին է ընկել ՀՀ արտաքին առրևտրաշրջանառության հանախառն ծավալի 28.5%-ով:

Ըստ ներկայացված տվյալների՝ ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսների արդյունքներով ոչ միայն ԱՊՀ երկրների շարքում, այլև մեր երկրի ընդհանուր արտաքին առևտրի ոլորտում հիմնական առևտրային գործընկեր-երկիրը շարունակում է մնալ Ռուսաստանը: Հաշվետու ամիսներին Ռուսաստանի հետ ՀՀ առևտրաշրջանառությունն աճել է 28.4%-ով և կազմել 312.7 միլիոն ԱՄՆ դոլար: Արդյունքում, Ռուսաստանին բաժին է ընկել ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալի 24%-ը:  

Հարկ է նշել, որ հունվար-մարտին Հայաստանն առևտրաշրջանառության ծավալնների աճ գրանցել է ԱՊՀ անդամ երկրներից նաև Բելոռուսի հետ: Այսպես, հաշվետու ժամանակահատվածում Հայաստան-Բելառուս առևտրաշրջանառությունն աճել է 15%-ով և կազմել 7.7 մլն ԱՄՆ դոլար:

Միևնույն ժամանակ, ԱՊՀ անդամ մյուս երկրների, մասնավորապես, Ղազախստանի, Ուկրաինայի և Թուրքմենստանի հետ մեր երկրի առևտրաշրջանառության ցուցանիշները նվազել են:

Այսպես, Հայաստան-Ուկրաինա առևտրաշրջանառությունը նվազել է 14%-ով և կազմել 42.6 մլն ԱՄՆ դոլար, Հայաստան-Ղազախստան առևտրաշրջանառությունը կրճատվել է 97%-ով և կազմել 510.2 հազար ԱՄՆ դոլար, իսկ Հայաստան-Թուրքմենստան առևտրաշրջանառությունն այս տարվա առաջին երեք ամիսների արդյունքներով նվազել է ավելի քան 40%-ով և կազմել 1.3 մլն ԱՄՆ դոլար:

AMP
09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12