Ուղիղ ժամանակում «ակցենտի» փոփոխում. Krisp-ը ամենամեծ Call Center Expo-ին նորարարությամբ է ներկայացրել
Այս օրերին Krisp-ը մասնակցում է Լաս Վեգասում ընթացող ամենամեծ Call Center Expo-ին: Աղմուկի մաքրման տեխնոլոգիայից բացի՝ այս ցուցահանդեսից հայկական ստարտափը ներկայացել է նորարարությամբ:
«Առաջին անգամ ցուցադրում ենք ուղիղ ժամանակում ակցենտի փոփոխման մեր նոր տեխնոլոգիան՝ հիմնված արհեստական բանականության վրա: Մեծ հպարտություն եմ զգում տեսնելով, թե որքան սիրված է Krisp-ն այս ինդուստրիայում», – ասում է ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ Krisp-ի արդեն հայտնի լուծումները մեծ պոպուլյարություն ունեն: Ընկերության տաղավարի մոտ չի դադարում այցելուների հոսքը: Առոգանությունն ու հնչյունի-արտասանական յուրահատկությունն ուղիղ ժամանակում փոխող լուծումը ևս արդեն գրավել է այցելուների ու ոլորտի ներկայացուցիչների ուշադրությունը:
Krisp-ի համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը գերակա նպատակ է համարում Հայաստանում ստեղծել պրոդուկտներ, որոնք կլինեն սիրված ամբողջ աշխարհում։