ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 07/05/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մայիսի 7-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.27 դրամով և կազմել է 392.13 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.76 դրամով և կազմել 510.87 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.19 դրամով և կազմել 13.06 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 0.31 դրամով և կազմել 633.41 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 89.86 դրամով և կազմել 20,723.20 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 5.53 դրամով և կազմել 376.96 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 263.89 դրամով և կազմել 19,289.12 դրամ մեկ գրամի դիմաց: