Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+0.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
ԿԲ. ԳՆԱՃԱՅԻՆ ՆՈՐ ՃՆՇՈՒՄՆԵՐ ՉԵՆ ՆԱԽԱՆՇՎՈՒՄ
08/05/2012 16:50
Կիսվել

ԿԲ. ԳՆԱՃԱՅԻՆ ՆՈՐ ՃՆՇՈՒՄՆԵՐ ՉԵՆ ՆԱԽԱՆՇՎՈՒՄ

Չնայած միջազգային շուկաներում պարենային և հումքային ապրանքների (հիմնականում՝ նավթ, ցորեն) հարաբերական գները դրսևորում են տատանում, Հայաստանի գնաճային միջավայրի վրա դրանց ազդեցությունն, ընդհանուր առմամբ, չեզոք է. ճնշումներ չեն ակնկալվում: Այսպիսին է ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական գնահատականը, որը ՀՀ ԿԲ խորհուրդը ներկայացրել է այսօր՝ մայիսի 8-ին կայացած նիստի շրջանակներում:

Խորհուրդը, միևնույն ժամանակ, արձանագրել է, որ ՀՀ տնտեսության զարգացումները նույնպես գնաճային միջավայրի ընդլայնում չեն նախանշում. մասնավոր ծախսումների աճը և հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը ոչ գնաճային են:   

Խորհուրդը գտնում է, որ ներկայումս իրատեսական է կանխատեսվող 12-ամսյա ժամանակահատվածում գնաճի ձևավորումը 4% նպատակային ցուցանիշի ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում, և այս պահին նպատակահարմար է պահպանել քաղաքականության տոկոսադրույքի 8% մակարդակը, որը գնաճային միջավայրի վրա կթողնի չեզոք ազդեցություն:

Խորհուրդը միաժամանակ նշել է, որ տնտեսության զարգացման նկարագրված միտումների շարունակականության դեպքում կանխատեսվող գնաճը կձևավորվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածում: Այս պարագայում խորհուրդը կդիտարկի դրամավարկային պայմանների թուլացման անհրաժեշտությունը:

AMP
25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46