CISCO SYSTEMS-Ը ԳՐԱՑՆԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ ԱՃ
Ցանցային սարքավորումների արտադրությամբ համաշխարհային առաջատար Cisco Systems Inc. ընկերությունն ամփոփել է 2012 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում զուտ շահույթը, տարեկան կտրվածքով, աճել է 19,8%-ով և կազմել 2,2 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, Cisco-ի համախառն հասույթն աճել է 6,6%-ով և կազմել 11,6 մլրդ ԱՄՆ դոլար:
Cisco Systems-ը հիմնադրվել է 1984 թվականին: Այսօր ընկերության աշխատակիցների թվաքանակը հասնում է 63 հազարի: