Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Կասպերսկի. Աշխարհում բանկային տրոյացիների տեղադրման փաթեթների թիվն ավելացել է մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների կրճատման ֆոնին
04/07/2023 11:13
Կիսվել

Կասպերսկի. Աշխարհում բանկային տրոյացիների տեղադրման փաթեթների թիվն ավելացել է մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների կրճատման ֆոնին

«Կասպերսկի» ընկերության լուծումները 2023-ի առաջին եռամսյակում ամբողջ աշխարհում կանխել են վնասաբեր, գովազդային կամ անցանկալի մոբայլ ծրագրային ապահովման օգտագործմամբ 4 948 522 գրոհ: Այդ մասին են վկայում ընկերության տվյալները, որոնց համաձայն՝ 2022-ի հունվար-մարտին կանխվել է 6 463 414 նման գրոհ։

Նվազել է նաև հայտնաբերված վնասաբեր տեղադրման փաթեթների քանակը. այսպես, եթե ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին օգտատերերի բջջային սարքերում հայտնաբերվել է 307 529 վնասաբեր տեղադրման փաթեթ, ապա 2022-ի առաջին եռամսյակում հայտնաբերվել է 516 617 նման փաթեթ, ինչը 79 448-ով պակաս է նախորդ եռամսյակի ցուցանիշից և 935 043-ով պակաս 2021-ի առաջին եռամսյակի ցուցանիշից։

«Կասպերսկի» ընկերության փորձագետների տվյալներով՝ բանկային տրոյացիների տեղադրման փաթեթների թիվը կրկին սկսել է աճել և 2023 թվականի առաջին եռամսյակում կազմել 57 601։ Աճի միտումը նկատվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, երբ հայտնաբերվել է 53 947 նման փաթեթ՝ 15 594-ով ավելի, քան 2021-ի չորրորդ եռամսյակում, և 28 633-ով ավելի, քան մեկ տարի առաջ՝ 2021-ի առաջին եռամսյակում:

Հակառակ միտումն է ի հայտ եկել մոբայլ շորթող տրոյացիների մասով, քանի որ 2022-ին մոբայլ շորթող ծրագրերի թվի անկումից հետո այն մնում է փոքր՝ 1 767 այս տարվա հունվար-մարտին։ Ընկերությունում կարծում են, որ, ըստ երևույթին, այդ սեգմենտը գնալով պակաս գրավիչ է դառնում խարդախների համար։ Եզրահանգումը հաստատվում է նրանով, որ 2022-ի առաջին եռամսյակում հայտնաբերվել է մոբայլ շորթող տրոյացիների 1942 տեղադրման փաթեթ՝ 2371-ով պակաս նախորդ եռամսյակի ցուցանիշից և 1654-ով պակաս, քան 2021-ի առաջին եռամսյակում։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52