Բիզնես

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Վերաբրենդավորված Telcell՝ նոր լուծումներով
04/07/2023 22:29
Կիսվել

Վերաբրենդավորված Telcell՝ նոր լուծումներով

Հունիսի 29-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում կայացավ Telcell ընկերության վերաբրենդավորման միջոցառումը։

Երիտասարդ, նորարար, արդիական․ այսպիսին է նոր Telcell-ը։

Գործունեության 16 տարիների ընթացքում ընկերությունը ստեղծել է ֆինանսական տեխնոլոգիաներից օգտվելու մշակույթ, որի հենքի վրա շարունակում է ճանապարհը նոր ու թարմացված էջից։

«Թել-Սել» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Համբարձում Դանելյանի խոսքով՝ «Ֆինանսական ծառայությունների շուկայում այսօր պահանջվում են նոր ինովացիոն վճարային գործիքներ և թվային լուծումներ։ Սպառողներն ուզում են առանց ֆիզիկապես տեղաշարժվելու պատվիրել ապրանքներ, վճարել դրանց դիմաց ու ստանալ դրանք, առանց ֆինհաստատություն այցելելու օգտվել ֆինանսական ծառայությունների ողջ սպեկտրից։ Եվ այդ ամենը հեշտ, հարմար, միևնույն ժամանակ՝ անվտանգ ու հուսալի եղանակով։

Մյուս կողմից՝ կարգավորման և օրենսդրական դաշտի փոփոխությունները, ստեղծելով որոշակի սահմանափակումներ, ընձեռում են նաև նոր հնարավորություններ։ Այդ հնարավորություններից առավելագույնս օգտվելու և մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու համար անհրաժեշտ է կարողանալ արագ վերափոխվել, արագ արձագանքել միջավայրի փոփոխություններին։ Telcell-իի համար ևս եկել է վերափոխվելու, ավելի ճկուն, ավելի նորարարական, սպառողներին ավելի մոտ դառնալու ժամանակը»։

Բրենդային ու ոճային թարմ լուծումներին զուգահեռ՝ ընկերությունը առաջարկում է նաև թվային նոր լուծումներ։

Թարմացումներ Telcell Wallet հավելվածում

«Թել-Սել» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Իրինա Գասպարյանը, ներկայացնելով թվային տրանսֆորմացիայի գծով լուծումները, մասնավորապես նշեց․ «Telcell Wallet հավելվածը ֆինանսական ծառայությունների ու պրոդուկտների ագրեգատ է, որը մեր օգտատերերին հնարավորություն է տալիս մեկ հավելված օգտագործել բոլոր կարիքների համար՝ բանկային քարտերի ու հաշիվների ստեղծումից մինչև տեղում վարկ ստանալու հնարավորություն»։

Ընկերության թվային տեխնոլոգիաների նոր հնարավորություններից Իրինա Գասպարյանը առանձնացրեց․

  • Telcell Wallet հավելվածի Beta տարբերակի մեկնարկը, որի նպատակն է դառնալ օգտատերերին ավելի հարմար ու նորարարական։
  • Telcell Wallet-ում արդեն հասանելի է Visa Digital նոր քոբրենդային վճարային քարտը, որը թողարկվում է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ և «Թել-Սել» ՓԲԸ համագործակցության շրջանակներում։ Քարտի առավելություններից են, մասնավորապես, անվճար տրամադրումն ու սպասարկումը, Telcell տերմինալներից համալրումը՝ առանց սպասարկման վճարի։
  • Telcell Wallet-ի պահանջված ծառայություններից է արագ վարկավորումը՝ վարկային կազմակերպությունների և/կամ բանկերի հետ համագործակցությամբ։ Շուտով Telcell և Global Credit ընկերությունների համագործակցության շրջանակներում Telcell Wallet հավելվածի օգտատերերը հնարավորություն կունենան ստանալ արագ վարկեր (BNPL Buy now, Pay Layter/ Գնիր հիմա, Վճարիր հետո) QR վճարումներ կատարելիս:

«Մեծ ակնկալիքներ ունենք Telcell ընկերության հետ համագործակցությունից, քանի որ բավական մրցակցային պրոդուկտ ենք մեկնարկում համատեղ ուժերով», – միջոցառման ընթացքում ասաց Global Credit ընկերության տնօրեն Լուիզա Իգրարյանը։

Հասարակական տրանսպորտում միասնական տոմսային համակարգի ներդրում

Teclell ընկերությունը սկսել է նոր համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ՝ Երևանի հասարակական տրանսպորտում միասնական տոմսային համակարգի ներդրման նպատակով։

Ընկերությունը տրամադրում է ուղետոմսի անկանխիկ ձեռքբերման հնարավորություն՝ Telcell Wallet հավելվածի և Telcell տերմինալների միջոցով։ Երկու դեպքում էլ օգտատերերը ստանում են QR կոդ-ուղետոմսեր, որոնք այնուհետ կարող են օգտագործել տրանսպորտով երթևեկելիս։

Երևանում համակարգը հաջողությամբ ներդնելուց հետո ընկերությունը նպատակ ունի տեխնիկական լուծումներ ապահովել ողջ Հայաստանի տրանսպորտային համակարգի համար։

Ինչպես նշեց Telcell ընկերության Մարքեթինգի դեպարտամենտի ղեկավար Զարինա Ստեփանյանը«Telcell-ը դիրքավորվում է որպես վճարումների ազգային օպերատոր, քանի որ հայկական շուկայում տարիների ընթացքում ստեղծել է պրոդուկտների և ծառայությունների համապարփակ շղթա՝ նախատեսված և՛ անհատ օգտատերերի, և՛ բիզնեսի համար։ Ընկերության տեսլականն է ոլորտը կանխիկ գումարից փոխել թվայինի և ֆինանսական նոր մշակույթ ձևավորել հասարակության շրջանում»։

Ընկերության վերաբրենդավորումն առաջին քայլն էր՝ ֆինտեխ ոլորտն ավելի զարգացնելու և ֆինանսապես գրագետ ապագա ստեղծելու։ Չէ որ Telcell-ը ստեղծել են մարդիկ՝ մարդկանց համար։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75