ԳՐԱՎԱՏՆԵՐՆ ԱԿՏԻՎԱՑԵԼ ԵՆ
2011 թվականի վերջի դրությամբ Հայաստանի տարածքում գործել են 138 գրավատներ (առանց մասնաճյուղերի): Ինչպես տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից` հաշվետու այս մեկ տարում արձանագրվել է գրավատների կողմից ներգրավված միջոցների ընդհանուր մեծության 40% աճ: Միևնույն ժամանակ, տարվա ընթացքում գրավատների կողմից տրամադրված վարկերի մեծությունն աճել է 49%-ով:
Արդյունքում, մեր երկրում գործող գրավատների կողմից ներգրավված միջոցների մեծությունը տարեվերջին կազմել է 9.2 մլրդ դրամ, իսկ տրամադրված վարկերի ընդհանուր մեծությունը` 13.0 մլրդ դրամ: