Բիզնես

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Forbes-ը ներկայացրել է 2022-ին ստացված շահաբաժիններով 50 ամենահարուստ ռուսաստանցիներին
10/07/2023 12:59
Կիսվել

Forbes-ը ներկայացրել է 2022-ին ստացված շահաբաժիններով 50 ամենահարուստ ռուսաստանցիներին

Forbes-ը հրապարակել է 2022-ին ստացված շահաբաժիններով 50 ամենահարուստ ռուսների վարկանիշը: Այն գլխավորել է Lukoil-ի գլխավոր բաժնետեր Վագիթ Ալեքպերովը, ում շահաբաժինների եկամուտը գնահատվում է 155.7 միլիարդ ռուբլի։ Forbes-ը հիշեցրել է, որ 2022 թվականի դեկտեմբերին Lukoil-ը հայտարարել է 2021 թվականի և 2022 թվականի 9 ամիսների համար անհապաղ շահաբաժինների վճարման մասին՝ 549 միլիարդ ռուբլի ընդհանուր գումարով։

Վարկանիշում երկրորդը Norilsk Nickel-ի նախագահ և համասեփականատեր Վլադիմիր Պոտանինն է, որի շահաբաժինների եկամուտը Norilsk Nickel-ի ակտիվներից, ըստ հրապարակման, կազմել է 149 միլիարդ ռուբլի:

Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է XTX Markets-ի հիմնադիր Ալեքսանդր Գերկոն։ Առևտրային ընկերության հիմնադրի շահաբաժինների եկամուտը գնահատվում է 141 միլիարդ ռուբլի:

Չորրորդ և հինգերորդ տեղերում են Novatek-ի և Sibur-ի համասեփականատերեր Լեոնիդ Միխելսոնը և Գենադի Տիմչենկոն։ Նրանք շահաբաժիններից եկամուտ են ստացել 104,1 միլիարդ ռուբլու և 82,9 միլիարդ ռուբլու չափով։

Տասնյակում են նաև Անդրեյ Գուրևը և նրա ընտանիքը (81 միլիարդ ռուբլի), Ալիշեր Ուսմանովը (64.7 միլիարդ ռուբլի), Լեոնիդ Ֆեդունը (51.2 միլիարդ ռուբլի), Յուրի Անտիպովը և նրա ընտանիքը (43.2 միլիարդ ռուբլի), ինչպես նաև Անդրեյ Սկոչը և նրա ընտանիքը (39.9 միլիարդ ռուբլի):

Ինչպես նշում է Forbes-ը, շատ խոշոր ընկերություններ 2022 թվականին դիվիդենտներ չեն վճարել, ուստի վարկանիշում հայտնվել է 23 նոր մասնակից։ Նրանց թվում են «Sportmaster»-ի երեք հիմնադիրներ՝ Վլադիմիր Ֆարտուշնյակը, Նիկոլայ Ֆարտուշնյակը և Ալեքսանդր Միխալսկին։ Վարկանիշում ներառված են նաև X Holding-ի սեփականատեր Անտոն Չերեպեննիկովը և Mercury խմբի հիմնադիրներ Լեոնիդ Ստրունինը և Լեոնիդ Ֆրիդլյանդը։

NLMK-ի հիմնական բաժնետեր Վլադիմիր Լիսինը և Severstal-ի գլխավոր բաժնետեր Ալեքսեյ Մորդաշովը՝ 2019-2021 թվականների շահաբաժինների եկամտի առումով ամենահարուստ ռուսների Forbes վարկանիշի առաջատարները, ներառված չեն ընթացիկ ցուցակում:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58