Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
SAMSUNG-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է SMART TV-ՆԵՐԻ ՆՈՐ ԴԱՍԻ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԸ
24/05/2012 12:19
Կիսվել

SAMSUNG-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է SMART TV-ՆԵՐԻ ՆՈՐ ԴԱՍԻ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԸ

Այսօր՝ մայիսի 24-ին, կենցաղային տեխնիկայի առաջատար արտադրող  Samsung Electronics  ընկերությունը պաշտոնապես հայտարարեց հայաստանյան շուկայում Smart TV–ների նոր ES8000 սերիայի հեռուստացույցների վաճառքի մեկնարկի մասին: Ինչպես հրավիրված շնորհանդեսի շրջանակներում նշեց Հայաստանում Samsung Electronics–ի պաշտոնական ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը՝ այս նորագույն հեռուստացույցները Կովկասում առաջինը ներկայացվում են հենց Հայաստանում:

Samsung-ի ընկերության՝ 2012 թվականի գլուխգործոցը՝ Smart TV-ների նոր ES8000 սերիայի հեռուստացույցը, օժտված է մի շարք տեխնիկական նորամուծություններով ու ինտերակտիվությամբ: Այժմ հեռուստացույցը կարելի է կառավարել ձայնի և ձեռքի շարժումների օգնությամբ: Հեռուստացույցի երկմիջուկանի պրոցեսորը կապահովի Smart Hub apps ծառայություն, նոր կոնտենտ, Skype chats-ի միջոցով հաղորդակցում, ինտերնետի մուտք և այլ հետաքրքիր հավելումներ: Հեռուստացույցի համար հասանելի են UCOM Telecommunication Company ծառայությունները: Սպասվում է, որ ապագայում այս հեռուստացույցները կհամալրվեն Android ՕՀ-ով: Smart TV-ների նոր ES8000 սերիայի հեռուստացույցն արժեք 2 մլն 90 հազար դրամ:

Հայաստանում Samsung Electronics-ի պաշտոնական ներկայացուցչության ղեկավարի խոսքով՝ Հայաստանում Smart TV-ների նկատմամբ պահանջարկը փոքր-ինչ պասիվ է եվրոպական շուկաներում գրանցվող միտումներից, սակայն հայ սպառողների հետաքրքրությանն այս հեռուստացույցների նկատմամբ աստիճանաբար աճում է:

Նշենք, որ 2011 թվականին հայաստանյան շուկայում Samsung-ի Smart TV-ների վաճառքի ծավալը կազմել է հեռուստացույցների ընդհանուր վաճառքի ծավալի շուրջ 30%-ը: Այս տարի ընկերությունը նախատեսում է ցուցանիշը հասցնել 60-70%-ի:

Հատկանշական է, որ Smart TV-ների նոր ES8000 սերիայի հեռուստացույցների վաճառքի մեկնարկի հետ համատեղ հայտարարվեց նաև Եվրո 2012 խաղերի մեկնարկի կապակցությամբ  Samsung Electronics  ընկերության և UCOM Telecommunication Company-ի համատեղ ակցիայի մասին:

Սկսած մայիսի 24-ից մինչև հունիսի 24-ը Սամսունգ, Զիգզագ և Ֆայն ֆիրմային վաճառասրահներից ցանկացած Samsung հեռուստացույց գնելու դեպքում սպառողը  հնարավորություն կստանաք շահելու Եվրո 2012-ի եզրափակչի տոմս երկու զույգի համար, որը տեղի կունենա Կիևում: Ակցիան գործում է UEFA-ի հյուրընկալության ոսկյա փաթեթի շրջանակներում:

Բացի գլխավոր մրցանակից գործում են նաև պարտադիր շահումներ` բջջային հեռախոսներ, ֆոտոխցիկներ, Galaxy Tab-եր և իհարկե U!TV Full փաթեթ-ի 1, 6 և 12 ամսվա անվճար բաժանորդագրություն:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2