ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 24/05/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մայիսի 24-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.08 դրամով և կազմել է 402.67 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.45 դրամով և կազմել 506.04 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 12.71 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 0.17 դրամով և կազմել 631.59 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 378.75 դրամով և կազմել 20053.57 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 3.04 դրամով և կազմել 359.38 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 311.87 դրամով և կազմել 18512.98 դրամ մեկ գրամի դիմաց: