Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ՀԱՅԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ. ՀՈՒԼԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴՈԼԱՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ԿՆՎԱԶԻ
29/05/2012 21:57
Կիսվել

ՀԱՅԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ. ՀՈՒԼԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴՈԼԱՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ԿՆՎԱԶԻ

ԱՄՆ դոլարի փոխարժեքի վերջին տատանումների և ՀՀ դրամի արժեզրկման վերաբերյալ իր դիտարկումներն է ներկայացրել ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Մնացականյանը: 

Ըստ նրա` փոխարժեքի տատանումները պայմանավորված են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններով` կապված լինելով, մասնավորապես, արտարժույթի նկատմամբ ներքին պահանջարկի ավելացմամբ և միջազգային շուկայում տեղի ունեցող զարգացումներով: 

Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է տնտեսագետը` ներկայումս ՀՀ արժույթի շուկայում նկատվող տատանումները կրում են սեզոնային բնույթ. արտարժույթի նկատմամբ պահանջարկը սովորաբար ավելանում է մայիսի վերջին և հունիսի սկզբին` պայմանավորված այն փաստով, որ ամռանը հանգիստն արտերկրում կազմակերպելու մտադրություն ունեցող մեր հայրենակիցների շրջանում արտարժույթի նկատմամբ պահանջարկն ավելանում է: 

Միևնույն ժամանակ, Հայկ Մնացականյանի դիտարկմամբ, միջազգային գործոններից առավել զգալի ազդեցությունն են ունեցել, մասնավորապես, համաշխարհային շուկայում վերջին մի քանի շաբաթների ընթացքում նավթի գների տատանումները: 

Տնտեսագետի խոսքով` նախորդ տարիների փորձը նաև ցույց է տալիս, որ հուլիսին փոխարժեքը ավելի ցածր է լինում, քան մայիսին: 

Հայկ Մնացականյանն ընդգծել է, որ փոխարժեքի թույլ արժեզրկումը նպաստում է տնտեսության արտահանման ներուժի ավելացմանը, քանի որ այդ դեպքում տեղական ապրանքները արտերկրում ավելի էժան և մրցունակ են դառնում: 

Տնտեսագետը, հիշեցնելով սպասումների տեսության մասին, քաղաքացիներին կոչ է արել հանգիստ մոտենալ դոլարի թանկացմանը:

AMP
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12