ԱՄՀ-Ն ԴԵՌԵՎՍ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՕԳՆԵԼ ԻՍՊԱՆԻԱՅԻՆ
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) մտադիր չէ կարճ ժամկետներում հաստատել Իսպանիային անհապաղ ֆինասնական օգնություն տրամադրելու ծրագիրը: Այս մասին հաղորդում է միջազգային Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՀ ներկայացուցիչների հայտարարությանը:
Հատկանշական է, որ առայժմ Իսպանիան պաշտոնապես չի դիմել ԱՄՀ օգնությանը, սակայն վերլուծաբանները նման զարգացումը համարում է շատ հավանական: Ներկայումս Իսպանիայի տնտեսությունը գտնվում է ծանր վիճակում՝ պայանավորված պետական եկամուտների շարունակական կրճատմամբ և բյուջեի աճող պակասուրդով:
Նշենք, որ 2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Իսպանիայի բյուջեի պակասուրդը կազմել է երկրի ՀՆԱ-ի 1,9%-ը:
2011 թվականի արդյունքներով Իսպանիայի բյուջեի պակասուրդը կազմել էր ՀՆԱ-ի 8,51%-ը: