Տնտեսական

USD BUY - 362.50-0.50 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 421.00-1.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԻՆ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԳԻՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՆՎԱԶԵԼ
04/06/2012 12:42
Կիսվել

ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԻՆ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԳԻՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՆՎԱԶԵԼ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Երևան քաղաքի` ըստ վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, որի համաձայն` ընթացիկ տարում մայրաքաղաքում գրանցվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գների անկում: Այսպես, Երեւանում մեկ տարվա ընթացքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի շուկայական միջին գինը նվազել է շուրջ 4%-ով և փետրվար ամսվա դրությամբ կազմել 250.1 հազար դրամ:

Ըստ ներկայացված տվյալների՝ փետրվար ամսվա արդյունքներով բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի ամենաբարձր գներն արձանագրվել են Կենտրոն վարչական շրջանում` 400.0 հազար դրամ: Նախորդ տարվա համեմատությամբ այս վարչական շրջանում բնակարանների 1 քմ-ի գինը նվազել է շուրջ 10%-ով:

Մայրաքաղաքային բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի դիմաց համեմատաբար բարձր գներ են սահմանվել նաև Արաբկիրում և Քանաքեռ-Զեյթունում: Այս վարչական շրջաններում բնակարանների 1 քմ-ի միջին գինը կազմել է համապատասխանաբար 334.0 հազար և 260.1 հազար դրամ: Տարեկան կտրվածքով այս երկու վարչական շրջաններում գրանցվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գների անկում` 5-6%-ի սահմաններում:

Նշենք նաև, որ Նոր-Նորքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի դիմաց միջին գինը կազմել է 225.0 հազար դրամ, Ավանում` 234.0 հազար դրամ, Էրեբունի վարչական շրջանում` 233.4 հազար դրամ, Շենգավիթում` 229.1 հազար դրամ, Դավթաշենում` 254.6 հազար դրամ, Աջափնյակում` 221.0 հազար դրամ, Մալաթիա-Սեբաստիայում` 219.8 հազար դրամ, Նուբարաշենում` 140.1 հազար դրամ:

Նշենք, որ փետրվարին, տարեկան կտրվածքով, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի դիմաց միջին գնի անկում գրանցվել է Երևանի բոլոր վարչական շրջանում, բացառությամբ Ավանի:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6