Տնտեսական

USD BUY - 366.00+0.00 USD SELL - 368.50+0.00
EUR BUY - 418.00+2.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 71.94-0.44 WTI - 68.78-0.35
COMEX:  GOLD - 4174.60+0.86 SILVER - 62.40-0.32
COMEX:  PLATINUM - 1651.90-0.79
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.37+0.11 EUR/GBP - 1.1433-0.05
FOREX:  EUR/USD - 1.1433-0.05 GBP/USD - 1.3351-0.04
STOCKS RUS:  RTSI - 914.90+0.32
STOCKS US: DOW JONES - 52900.07+0.00 NASDAQ - 25832.67+0.00
STOCKS US: S&P 500 - 7483.24+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 69744.07+1.47 TOPIX - 4064.60+1.24
STOCKS CHINA:  HANG SENG - 23350.03+1.28 SSEC - 4043.64+0.37
STOCKS EUR:  FTSE100 - 10679.03+0.25 CAC40 - 8508.07+0.39
STOCKS EUR:  DAX - 25779.31+0.78
03/07/2026  CBA:  USD - 367.79-0.41 GBP - 491.18+0.3
03/07/2026  CBA:  EURO - 421.01+0.93
03/07/2026  CBA:  GOLD - 48827+416 SILVER - 705.23+15.67
Հայաստանի խոշոր հարկատուներ. 2023թ. հունվար-հունիսին մուծված հարկերի ծավալն աճել է 21.07%-ով, առաջատարը ԶՊՄԿ-ն է
26/07/2023 16:52
Կիսվել

Հայաստանի խոշոր հարկատուներ. 2023թ. հունվար-հունիսին մուծված հարկերի ծավալն աճել է 21.07%-ով, առաջատարը ԶՊՄԿ-ն է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2023թ. հունվար-հունիս ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 34.79 մլրդ դրամ՝ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 66.79%-ով կամ 69.98 մլրդ դրամով։ 2022թ. հունվար-հունիսին ընկերությունն առաջինն էր։

Երկրորդ տեղում է Գազպրոմ Արմենիան՝ 30.63 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ՝ -2.43 մլրդ կամ -7.34%։ 2022թ. հունվար-հունիսին ընկերությունը երկրորդն էր։

Երրորդ տեղում է Գրանդ Տոբակոն՝ 20.20 մլրդ դրամ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ՝ +186.22 մլն կամ 0.93%։ 2022թ.-ին հունվար-հունիսին ընկերությունը երրորդն էր։

Չորրորդ տեղում է Ամերիաբանկը, որը պետբյուջե է վճարել 19.86 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 15.11 մլրդ դրամով կամ 317.38%-ով։ 2022թ.-ին հունվար-հունիսին ընկերությունը 18-րդն էր։

Հինգերորդ տեղում է Արդշինբանկը, որը պետբյուջե է վճարել 18.92 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 15.26 մլրդ դրամով կամ 417.70%-ով։ 2022թ.-ին հունվար-հունիսին ընկերությունը 24-րդն էր։

Մոբայլ Սենթր Արթ վեցերորդ տեղում է՝ 15.83 մլրդ դրամ՝ +13.49 մլրդ դրամ կամ +577.16%։ 2022թ.-ին հունվար-հունիսին ընկերությունը ցուցակի 51-րդ հորիզոնականում էր։

Յոթերորդ տեղում է Փրիթի Ուեյ ընկերությունը (Վեստա), որը պետբյուջե է վճարել 15.72 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 14.82 մլրդ դրամով կամ 1,623.92%-ով։ 2022թ.-ին հունվար-հունիսին ընկերությունը 128-րդն էր։

Սի-Փի-Էս Էներջի Գրուպն 8-րդն է՝ 11.31 մլրդ դրամ՝ +4.87 մլրդ դրամ կամ +75.74%։ 2022թ.-ին հունվար-հունիսին ընկերությունը ցուցակի 12-րդ հորիզոնականում էր։

9-րդ տեղում է Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը, որը պետբյուջե է վճարել 11.3 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 0.5 մլրդ դրամով կամ 4.63%-ով։ 2022թ.-ին հունվար-հունիսին ընկերությունը 4-րդն էր։

Ջեյ Թի Այ Արմենիան եզրափակում է տասնյակը, ընկերությունը բյուջե է մուծել 9.24 մլրդ դրամ հարկ, 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 4.63 մլրդ դրամով կամ 100.58%-ով։ 2022թ.-ին հունվար-հունիսին ընկերությունն 19-րդն էր։

Առաջին տասնյակում տեղ է զբաղեցրել 3 ընկերություն ծխախոտագործության ոլորտից։ 2-ական ընկերությամբ ներկայացված են էլեկտրոնիկայի վաճառքի, էներգակիրների և բանկային ոլորտները, և մեկ ընկերությամբ՝ հանքարդյունաբերության ոլորտը։

Ընդհանուր առմամբ, 10 խոշոր հարկատուների կողմից վճարվել է 187.83 մլրդ դրամ հարկ, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշից պակաս է 28.09 մլրդ դրամով կամ 13.01%-ով:

Ինչ վերաբերում է 100 խոշոր հարկատուներին, ապա դրանց վճարած հարկերի ընդհանուր ծավալը 493.61 մլրդ դրամ է, ինչը 47.12 մլրդ դրամով կամ 10.55%-ով ավել է 2022թ. համադրելի ցուցանիշից։

1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 874.52 մլրդ դրամ, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշից ավել է 152.2 մլրդ դրամով կամ 21.07%-ով։

1000 խոշոր հարկատու ընկերությունների կողմից մուծված հարկերի 21.48%-ը բաժին է ընկնում առաջին 10 ընկերությանը։ Առաջին հարյուր ընկերության կողմից մուծվել է հարկերի 56.44%-ը։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 26/07/23 դրությամբ՝ 386.4 դրամ), ապա առաջատար տասնյակի կողմից մուծվել է 232.56 մլն դոլար, առաջատար 100-ի կողմից՝ 1,277.45 մլն դոլար և 1,000-ի կողմից՝ 2,263.26 մլն դոլար։

03/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.79
-0.41
Եվրո (EUR)
421.01
+0.93
Ռուբլի (RUR)
4.7586
+0.0375
Լարի (GEL)
139.29
+0.02
48827
+416
Արծաթ
705.23
+15.67