Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Անդրանիկ Գրիգորյան. Արդի հնարավորությունների կապիտալիզացիան ենթադրում է նոր, թվային ծառայությունների ներդրում և անվտանգության ապահովում
28/07/2023 18:08
Կիսվել

Անդրանիկ Գրիգորյան. Արդի հնարավորությունների կապիտալիզացիան ենթադրում է նոր, թվային ծառայությունների ներդրում և անվտանգության ապահովում

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի AmCham բիզնես ամսագրին տված հարցազրույցում Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանն անդրադարձել է մի շարք կարևոր հարցերի՝ այդ թվում բանկային համակարգից հաճախորդների ակնկալիքներին, թվային ֆինանսական ծառայությունների զարգացմանը, ինչպես նաև Կոնվերս Բանկի թվային գործիքակազմին վերաբերող հարցերի: Ձեզ ենք ներկայացնում պարոն Անդրանիկ Գրիգորյանի հարցազրույցն ամբողջությամբ:

Կառավարման ինչպիսի՞ որակներ և հմտություններ են նպաստել Ձեր և Կոնվերս Բանկի հաջողությանը:

Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնեցի բավականին հետաքրքիր ժամանակահատվածում, երբ ֆինանսական համակարգը բախվում էր նոր մարտահրավերների: Միաժամանակ, դա մի շրջան էր, երբ ռիսկերի զսպմանը միտված հավասարակշռված գործելաոճը պիտի զուգակցվեր ծառայությունների թվայնացմանը, նոր պրոդուկտների ու առաջարկների ներդրմանն ուղղված համարձակ քայլերով: Կարծում եմ՝ հաջողությամբ սկսել ենք այդ շրջանը, ինչի ապացույցն են թե՛ Բանկի նոր առաջարկները՝ հիմնականում թվային տիրույթում, թե՛ գրանցված արդյունքները:

Ի՞նչ հմտությունների պետք է տիրապետել անձնական և աշխատանքային կյանքի միջև հավասարակշռությունը պահպանելու համար՝ հաշվի առնելով Ձեր պատասխանատվության լայն շրջանակը որպես Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն:

Ճիշտ բաշխել ու կառավարել ժամանակը, ունենալ մասնագետների, համախոհների թիմ՝ որոշումների ընդունման պատվիրակված իրավունքով: Ես թվարկեցի մի քանի գործոն, որոնց շնորհիվ աշխատանք-անձնական կյանք կոնֆլիկտ չեմ ունեցել:

Նոր՝ թվային դարաշրջանում Կոնվերս Բանկը հայտնի է իր նորարար լուծումներով և հաճախորդների համար գործարկած հարմարավետ թվային հարթակներով: Կպատմե՞ք այն հիմնական թվային նախաձեռնությունների մասին, որոնցով Կոնվերս Բանկն առանձնանում է իր մրցակիցներից:

Թվայնացումը պահանջարկ է. հաճախորդի պահանջն է տարբեր ոլորտների ընկերություններից՝ այդ թվում բանկերից, ստեղծելու և ներդնելու թվային գործիքներ, որոնք կհեշտացնեն կյանքը , կօգնեն առանց հավելյալ ջանքերի ստանալ որակյալ ֆինանսական, բանկային ծառայություններ: Մյուս կողմից, որքանով շատ են օգտվում թվային գործիքներից, որքան ավելի շատ են զգում դրանց կիրառման  հարմարավետությունը, այնքան մեծանում է պահանջարկը նոր թվային լուծումների նկատմամբ: Քիչ պատմական անդրադարձ անեմ. Կոնվերս Բանկը Հայաստանում առաջինն է ներդրել Մոբայլ հավելվածը, ինչը ոչ միայն նպաստեց Բանկի համապատասխան իմիջի ձեւավորմանը, այլև պարտավորեցրեց զարգանալ, լինել մի քայլ առաջ: Այսօր մենք ծառայություններ ենք մատուցում մի քանի թվային հարթակում: Բանկի Մոբայլ հավելվածը ֆունկցիոնալ տեսանկյունից լավագույներից է և, բացի արդեն սովորական դարձած գործառնությունների ապահովումը, հաճախորդին հնարավորություն է տալիս վերահսկել կենսաթոշակային հաշիվը, կառավարել բաժանորդագրությունները Visa stop payment համակարգի միջոցով, գնել պարտատոմս: Ի դեպ, ոչ միայն գնել, այլև դառնալ պարտատոմսի սեփականատեր՝ առանց բանկ այցելելու. Մեր ներդրված լուծման շնորհիվ անգամ դեպոզիտար հաշիվը բացվում է Հավելվածի միջոցով հայտի լրացմամբ:

Այսօր մենք աշխատում ենք այլ գործիքների, թվային լուծումների մշակման ուղղությամբ, որոնք, կարծում եմ, կգոհացնեն անգամ ամենախստապահանջ հաճախորդներին:

Թվային դարաշրջանը բիզնեսին կորպորատիվ հաճախորդների փորձառությունը մեծացնելու լայն հնարավորություններ է ընձեռում: Ինչպե՞ս է Կոնվերս Բանկն օգտագործում այդ հնարավորությունները հաճախորդների գոհունակության և ներառականության մակարդակը բարձրացնելու համար:

Բիզնես հաճախորդների համար ֆինանսների կառավարման և ֆինանսական  գործառնությունների իրականացման հարմարավետ միջավայրի ստեղծման նպատակով մենք ներդրել ենք մի քանի թվային գործիք: Converse Business-ը ֆինանսների կառավարման հարմարավետ ու պարզ հավելված է բիզնեսի համար՝ գործառույթների պատվիրակման, ֆինանսների շարժը դիտելու, տարբեր գործարքներ կատարելու հնարավորությամբ: Իսկ ծառայությունների, առևտրի ոլորտի կամ առաքմամբ զբաղվող ընկերություններին առաջարկում ենք նաև C-POS և C-PAY նորարար թվային լուծումները, որոնք հեշտացնում են անկանխիկ վճարումների ընդունումը:

Ֆինտեխ և առցանց բանկային ծառայությունների զարգացմամբ ֆինանսական անվտանգությունն ու վստահությունը ֆինանսական կառույցների նկատմամբ դարձել են կարևոր մտահոգություններ: Ինչպե՞ս է Կոնվերս Բանկն ապահովում իր թվային հարթակների անվտանգությունը, թվային տիրույթում ինչպե՞ս եք ձևավորում և պահպանում հաճախորդների վստահությունը:

Թվային նոր գործիքները, այո, հարմարավետության հետ մեկտեղ ստեղծում են նաև անվտանգային նոր մարտահրավերներ, որոնք, լավագույն սցենարում, պետք է կանխատեսել ու կանխարգելել: Թվային ծառայությունների զարգացմանը զուգահեռ՝ մենք պարբերաբար թարմացնում ենք նաև անվտանգությունն ապահովող գործիքակազմը:  Կոնվերս Բանկում գործարքների անվտանգությունն ապահովված է միջազգային ամենաբարձր չափորոշիչներին համապատասխան: Ավելին, վերջերս ներդրվեց վստահելի սարք համակարգը, ինչի շնորհիվ հաճախորդները նույնականացվում են նաև թվային հարթակ մուտք գործելու սարքով, իսկ կասկածի պարագայում համակարգը արգելափակվում է:

Այնպես որ, Կոնվերս Բանկի հաճախորդների ֆինանսական միջոցներին երրորդ անձանց հասանելիության հնարավորության ռիսկը գրեթե ամբողջությամբ զսպվում է:

Մեր գործելաոճն այն է, ինչ բնորոշ է բոլոր պատասխանատու կառույցներին. Հնարավոր վտանգների առաջ միայնակ չթողնել հաճախորդին, անել հնարավորը, որ Բանկի հաճախորդ լինելը նրա մոտ ասոցացվի ոչ միայն բանկային գործարքներ կատարելու հնարավորության, այլ անվտանգության, վստահության և պաշտպանվածության հետ:

 Թվային միջավայրը շարունակում է զարգանալ. ինչպիսի՞ միտումներ եք ապագայում կանխատեսում բանկային ոլորտում, և ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկում Կոնվերս Բանկը նոր իրողություններին հարմարվելու ու նոր հնարավորություններն օգտագործելու համար:

փոխակերպումների դարաշրջանում կարևորվում է ոչ միայն նոր ծառայությունների ներդրումը, այլև դրանց մատուցումը պատշաճ որակով և սեղմ ժամկետում: Հաճախորդը չպետք է զգա այն քայլերը, որ իրականացնում է գործարք կատարելու համար՝ սմարթֆոնի ակտիվացում, Մոբայլ հավելված մուտք և այլն: Նա պիտի լինի իր համար սովորական, հարմարավետ միջավայրում, որտեղ ամեն ինչ պարզ է, հասկանալի, ապահով, աննկատ ու, միաժամանակ, թափանցիկ:

Ներդնել նոր ծառայություններ, կանխագուշակելով հաճախորդի վաղվա ցանկությունն ու կարիքը, և մատուցել որակյալ, պատշաճ ծառայություններ՝ ապահովելով հաճախորդի տվյալների և ֆինանսական միջոցների անվտանգությունը. սա է արդի հնարավորությունների կապիտալիզացիան:

Ելնելով Ձեր անձնական և մասնագիտական փորձառությունից՝ ի՞նչ խորհուրդ կտաք նոր մասնագետներին, որոնք ձգտում են էական ազդեցություն թողնել բանկային համակարգի վրա և անցում կատարել թվային դարաշրջանի:

Քայլեք ժամանակին համընթաց, մի խուսափեք նորարարություններից, յուրաքանչյուր աշխատավայրից քաղեք առավելագույնը, ստացեք ավելին, քան պետք է ձեր աշխատանքային պարտականությունների կատարման համար, կրթվեք, զարգացեք և Ձեր գիտելիքը կիրառեք հանուն բարօրության:

Ձեր ուղերձը AmCham համայնքին:

AmCham-ը կառույց է, որ միավորում է ոչ միայն տարբեր ոլորտների առաջատար ընկերությունների, կառույցներ, այլև հարթակ, որը միավորում է առաջադեմ, նորարար մտածողությամբ մարդկանց: Կարծում եմ, որ  միավորելով  մեր ջանքներն ու հնարավորությունները, կարող ենք մեծ ներդրում ունենալ մեր երկրի ապագայի կերտման հարցում:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41