Տնտեսական

USD BUY - 382.50+0.00 USD SELL - 387.00+1.00
EUR BUY - 444.00-2.00 EUR SELL - 453.00+1.00
OIL:  BRENT - 68.86-0.06 WTI - 66.79+0.29
COMEX:  GOLD - 3341.20-0.76 SILVER - 38.14-0.88
COMEX:  PLATINUM - 1419.30+0.00
LME:  ALUMINIUM - 2580.50-0.44 COPPER - 9645.50+0.28
LME:  NICKEL - 15146.00+0.54 TIN - 33312.00-0.66
LME:  LEAD - 1996.00-0.35 ZINC - 2697.00-1.21
FOREX:  USD/JPY - 149.08+0.99 EUR/GBP - 1.1611-0.57
FOREX:  EUR/USD - 1.1611-0.57 GBP/USD - 1.3384-0.35
STOCKS RUS:  RTSI - 1114.06+2.12
STOCKS US: DOW JONES - 44023.29-0.98 NASDAQ - 20677.80+0.18
STOCKS US: S&P 500 - 6243.76-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 39678.02+0.55 TOPIX - 2825.31+0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 24590.12+1.60 SSEC - 3505.00-0.42
STOCKS EUR:  FTSE100 - 8938.32-0.66 CAC40 - 7766.21-0.54
STOCKS EUR:  DAX - 24060.29-0.42
15/07/2025  CBA:  USD - 384.12-0.02 GBP - 516.87-1.22
15/07/2025  CBA:  EURO - 448.81-0.44
15/07/2025  CBA:  GOLD - 41386-14 SILVER - 481.58+18.44
Ռուսաստանն առանց վիզա զբոսաշրջային ուղևորություններ է սկսել Չինաստանի և Իրանի հետ
01/08/2023 18:08
Կիսվել

Ռուսաստանն առանց վիզա զբոսաշրջային ուղևորություններ է սկսել Չինաստանի և Իրանի հետ

Ռուսաստանն ու Չինաստանն օգոստոսի 1-ից պատրաստ են փոխադարձ հիմունքներով ընդունել զբոսաշրջիկների խմբեր՝ անայցագիր խմբային զբոսաշրջային փոխանակումների միջկառավարական համաձայնագրի շրջանակներում։ Բացի այդ, օգոստոսի 1-ից Ռուսաստանի և Իրանի միջև արդեն սկսվում են զբոսաշրջիկների անայցագիր խմբային ուղևորությունները։

Փետրվարի 20-ին ՌԴ տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև անայցագիր խմբային զբոսաշրջային ուղևորությունների մասին համաձայնագիրը վերսկսել է գործողությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով դադարեցվելուց հետո։

Ռուսաստանի Տուրօպերատորների ասոցիացիայի (ATOR) արտագնա զբոսաշրջության գծով փոխնախագահ Արթուր Մուրադյանը նշել է, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև զբոսաշրջիկների անայցագիր խմբային ուղևորությունների մեկնարկը կարող է երկու-երեք անգամ մեծացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքը։

Իսկ Ռուսաստանի և Իրանի միջև 2023 թվականին անայցագիր խմբային զբոսաշրջային ուղևորությունների մասին համաձայնագիրը կնքվել է 2021 թվականի հուլիսի 1-ին։ Դրա շրջանակներում երկու երկրների քաղաքացիները կարող են առանց այցագրի այցելել մյուս երկիր զբոսաշրջության նպատակներով մինչև 50 հոգանոց խմբերի կազմում՝ 15 օրից ոչ ավելի ժամկետով:

15/07/2025
դրամ
Դոլար (USD)
384.12
-0.02
Եվրո (EUR)
448.81
-0.44
Ռուբլի (RUR)
4.9114
+0.0142
Լարի (GEL)
141.64
+0.19
41386
-14
Արծաթ
481.58
+18.44