Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՀԱՅԱՍՏԱՆԸ  ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՄԲ
11/06/2012 10:53
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՄԲ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուպրեխտ Պոլենցին: Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, Հայաստան-Գերմանիա բարեկամության խմբի ղեկավար Արտակ Դավթյանը:

ԱԺ նախագահը գոհունակությամբ  փաստել է, որ վերջին տարիների ընթացքում հայ-գերմանական քաղաքական երկխոսությունը եւ փոխգործակցությունը ձեռք են բերել դինամիկ բնույթ: «Հայաստանը կարեւորում է Գերմանիայի  հետ հարաբերությունների զարգացումը  թե երկկողմ եւ թե  բազմակողմ ձեւաչափերով: Հայ-գերմանական համագործակցությունը մենք դիտում ենք որպես կարեւոր բաղադրիչ Հայաստանի  եվրաինտեգրման քաղաքականության  ընդհանուր համատեքստում` հաշվի առնելով Գերմանիայի ծանրակշիռ դերը Եվրամիության կառույցներում»,-նշել է պարոն Աբրահամյանը:

ԱԺ նախագահի համոզմամբ`  երկու երկրների միջեւ հարաբերությունների սերտացման գործում մեծ դեր է վերապահված խորհրդարաններին եւ այդ համատեքստում կարեւորվել է միջխորհրդարանական կապերն աշխուժացնելու, պատգամավորական բարեկամության խմբերի աշխատանքներն ակտիվացնելու անհրաժեշտությունը, միջազգային կազմակերպություններում երկուստեք հետաքրքրություն ներակայացնող հարցերի շուրջ համագործակցությունը:  ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը մեծապես շահագրգռված է Գերմանիայի հետ առեւտրատնտեսական կապերի շարունակական զարգացմամբ ու խորացմամբ:

Ռուպրեխտ Պոլենցը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ շնորհավորել Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ վերընտրվելու կապակցությամբ: Նա նույնպես կարեւորել է հայ-գերմանական հարաբերությունների  էլ ավելի զարգացումը եւ խորացումը:

Հանդիպման ընթացքում անդրարդարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորմանը եւ հայ- թուրքական հարաբերություններին: ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում, խաղաղ բանակցային ճանապարհով եւ հավատարիմ է իր այդ դիրքորոշմանը: Պարոն Պոլենցի համոզմամբ նույնպես հիմնախնդիրը պետք է կարգավորվի Մինսկի խմբի շրջանակում:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08