
Ուկրաինան երկու տարվա ընթացքում պատժամիջոցներ է սահմանել 4000 ռուսական ընկերությունների դեմ
2022-2023 թվականների ընթացքում Ուկրաինայի իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել 4 հազար ռուսական ընկերությունների նկատմամբ և կալանքի տակ առել Ռուսաստանի Դաշնության ակտիվներ՝ ավելի քան 5 միլիարդ դոլարի չափով: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը:
Կալանքի վերցված ակտիվներն ու գույքը մեծ մասամբ պատկանում են ռուսական «Ռոսնեֆտ» կորպորացիաներին, «Ռոսատոմ»-ին, «Գազպրոմ»-ին, «Ռոստեկ»-ին, «Ռուսալ»-ին, «ՀՄՍ Գրուպ»-ին, «Տատնեֆտ»-ին, բանկերին և այլն: