Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.46+0.01 WTI - 91.02+0.35
COMEX:  GOLD - 4426.30+3.12 SILVER - 65.56+3.47
COMEX:  PLATINUM - 1783.30+2.96
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 157.85-1.47 EUR/GBP - 1.1593+0.14
FOREX:  EUR/USD - 1.1593+0.14 GBP/USD - 1.3491-0.07
STOCKS RUS:  RTSI - 791.23-0.38
STOCKS US: DOW JONES - 53061.95+0.56 NASDAQ - 26217.83+0.45
STOCKS US: S&P 500 - 7666.60+0.46
STOCKS JAPAN:  NIKKEI - 64214.48-0.17 TOPIX - 4102.04+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25213.31-0.39 SSEC - 3942.09+0.02
STOCKS EUR:  FTSE100 - 10756.45-0.30 CAC40 - 8280.63-0.26
STOCKS EUR:  DAX - 25839.33-0.50
03/09/2026  CBA:  USD - 364.19+0.05 GBP - 491.37+0.36
03/09/2026  CBA:  EURO - 422.53+1.15
03/09/2026  CBA:  GOLD - 51312+348 SILVER - 745.8-12.43
17/11/2008 15:18
Կիսվել

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻՆ

Խորհրդակցությունը վարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը։ Քննարկումներին մասնակցել են. Համաշխարհային Բանկի պատվիրակությունը` ի դեմս ՀԲ Երևանյան գրասենյակի տնօրեն Ա. Վարուդակիսի, առաջատար տնտեսագետ Ս. Միտրայի և Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ֆինանսների և մասնավոր հատվածի համակարգող Մ. Էդվարդսի, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարարի տեղակալ Մ.Թումասյանը, ՓՄՁ Զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի տնօրեն Ի. Կարապետյանը և Էկոնոմիկայի նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները։

Խորհրդակցության օրակարգում ներառվել են հետևյալ հիմնական խնդիրները. Համաշխարհային Բանկի կողմից ՓՄՁ-ներին աջակցության հնարավորությունների բացահայտումը և Երկրի գործընկերության ռազմավարության (CPS) ծրագրի շրջանակներում առաջնահերթ ուղղությունների թիրախավորումը։

Խորհրդակցության սկզբում ՀՀ էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է հայկական կողմի ակնկալիքները ՀԲ աջակցության մեխանիզմների և ծրագրերի բյուջեի վերաբերյալ։ Նա ընդգծել է երեք առաջնային ռազմավարական ուղղությունները` էներգետիկա և ենթակառուցվածքներ, գործարար միջավայր, կառավարում։ Վերոնշյալ ուղղությունների ներքո պարոն Երիցյանն, ըստ առաջնահերթությունների, առանձնացրել է հետևյալ ծրագրերը`

1. Էներգախնայողություն և վերականգնվող էներգետիկա
2. ճանապարհների բարելավում (ներառյալ գյուղական ճանապարհները)
3. Ոռոգման համակարգերի վերականգնում
4. էլեկտրոնային հասարակություն և ինովացիա
5. Կրթություն
6. Հանրային ֆինանսական կառավարում, կորպորատիվ հաշվապահություն և աուդիտ
7. Գյուղատնտեսության մրցունակության ապահովում

Քննարկումների ընթացքում ՀԲ-ի պատվիրակության անդամները ներկայացրել են վերոնշյալ ծրագրերի վերաբերյալ հնարավոր օժանդակության գործիքներն ու մեթոդները և դրանց ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմներն ու աղբյուրները (Միջազգային Զարգացման Ասոցիացիա (IDA), Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ (IBRD) և այլն)։

Խորհրդակցության վերջում կողմերն անդրադարձել են մի շարք այլ խնդիրների. մասնավորապես քննարկվել են համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հնարավոր ազդեցությունը Հայաստանում օտարերկրյա ներդրումների, ինչպես նաև երկրի ընդհանուր մակրոտնտեսական կայունության վրա։

03/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.19
+0.05
Եվրո (EUR)
422.53
+1.15
Ռուբլի (RUR)
4.1972
+0.0016
Լարի (GEL)
139.2
+0.19
51312
+348
Արծաթ
745.8
-12.43