ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ԱՄՆ ՊՈՂՊԱՏԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 2 ԱՆԳԱՄ
Metal Bulletin-ի փոխանցմամբ՝ 2012 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Թուրքիայից ԱՄՆ պողպատի արտահանման ծավալները գրեթե կրկնապատկվել են: Հաշվետու եռամսյակում Թուրքիան ԱՄՆ-ին վաճառել է 385 հազար տոննա մետաղական արտադրանք:
ISSB-ի տվյալներով՝ 2011 թվականի արդյունքներով պողպատ արտահանող աշխարհի առաջատար երկրների շարքում Թուրքիան զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը՝ ընդհանուր առմամբ արտահանելով 16,7 մլն տոննա պողպոտ: