Սոցիալական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 417.00+2.00 EUR SELL - 424.00+3.00
OIL:  BRENT - 88.09-1.65 WTI - 82.35-1.61
COMEX:  GOLD - 4075.60+0.48 SILVER - 59.20+2.26
COMEX:  PLATINUM - 1644.20+2.30
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 160.68-1.72 EUR/GBP - 1.1506+0.48
FOREX:  EUR/USD - 1.1506+0.48 GBP/USD - 1.3445+0.76
STOCKS RUS:  RTSI - 871.74-1.84
STOCKS US: DOW JONES - 52208.06+1.19 NASDAQ - 25122.18+2.78
STOCKS US: S&P 500 - 7437.63+1.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 64362.02+4.03 TOPIX - 4003.30+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25884.43+0.10 SSEC - 3832.26+0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10897.27-0.10 CAC40 - 8485.64+0.92
STOCKS EUR:  DAX - 25612.03+0.60
31/07/2026  CBA:  USD - 366.2-0.43 GBP - 492.25+1.15
31/07/2026  CBA:  EURO - 421.13+0.46
31/07/2026  CBA:  GOLD - 48402+1242 SILVER - 683.52+6.98
Yandex Go-ն Հայաստանում սկսում է անվճար ուղևորություններ տրամադրել բարեգործական կազմակերպություններին
11/08/2023 20:16
Կիսվել

Yandex Go-ն Հայաստանում սկսում է անվճար ուղևորություններ տրամադրել բարեգործական կազմակերպություններին

Yandex Go-ն Հայաստանում մշտական սոցիալական ծրագիր է մեկնարկում: Տաքսին հասանելի կլինի խնամակալության տակ գտնվող անձանց և նրանց աջակցող մասնագետներին։ Բարեգործական ուղևորությունների ծրագիրը մշտական բնույթ է կրելու։ Առայժմ դրանում ներառված է 4 կազմակերպություն։

«Ծրագրի մեկնարկին ընդառաջ՝ մենք խորհրդակցել ենք կազմակերպությունների հետ՝ ճշտելու ուղևորափոխադրումների նրանց կարիքները, սակագները։ Նախաձեռնության մեկնարկային բյուջեն 680 հազար դրամ է։ Անհրաժեշտության դեպքում կարող ենք բարձրացնել սահմանաչափը, որպեսզի բավարարի հիմնադրամների կարիքներին», – ասում է Yandex Go-ի միջազգային շուկաների սոցիալական նախագծերի ղեկավար Սվետլանա Վորոնինա։

Ծրագրի կարևորությունը ներառականությունն է։ Սա ընդհանուր կարծիք ու նպատակ է, որը միավորում է նախագծում ներառված կազմակերպություններին։

«Կան երեխաներ, որոնք բուժումների ու պարապմունքների գալու հնարավորություն չունեն՝ հեռու համայնքերում ապրելու և հնարավորության սղության պատճառով։ Այնպես որ այդ հնարավորության ընձեռման համար շնորհակալ ենք Yandex Go-ին», – ասում է «Շտապիր դեպի բարին» հիմնադրամի նախագահ Ելենա Հակոբյանը։

«Սա շատ կարևոր քայլ է, որովհետև մեծ ռեզոնանս կարող է ունենալ։ Այժմ շատերը ուզեն, թե չուզեն, հավելվածում կտեսնեն, որ իրենց մեքենան կարող են պատվիրել նաև հատուկ կարիքներ ունեցող մարդիկ, առնվազն կիրազեկվեն, որ այդ մարդիկ էլ են տնից դուրս գալիս», – կարծում է «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ հիմնադիր Նարինե Մանուկյանը։

Նախաձեռնությամբ ոգևորված է նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։

«Էկոնոմիկայի նախարարությունը անխոս ողջունում է այս նախաձեռնությունը  և մենք միանշանակ աջակցում ենք ներառական ֆորմատի ցանկացած մոտեցում, բոլորիս հայտնի է, որ այն սատարում է տնտեսության զարգացմանը: Ողջունելի է, որ Yandex Go-ն կարևորություն և տնտեսական նպատակահարմարություն է տալիս նման ձեռնարկատիրական գործունեությանը և, ինչպես տեսնում ենք, կիրառում է ներառական բիզնես մոդել:

Բիզնեսի նմանօրինակ ռազմավարությունը խթանում և ստեղծում է հավասար հնարավորություններ բնակչության խոցելի հատվածի համար՝ ապահովելով տնտեսության գործունեության բոլոր մասնակիցների համար փոխշահավետ պայմաններ:», – նկատում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ռազմավարական ոլորտների վարչություն պետ Արևիկ Մարգարանը։

Բարեգործական ուղևորությունները կատարվելու են մարդատար մեքենաներով՝ Ստարտ, Էկոնոմ, Կոմֆորտ և Կոմֆորտ+ սակագներով։ Սակայն բարեգործական ծրագրից դուրս ևս Yandex Go-ն կարևորում է ներառականությունը։ Հավելվածում այլևս հասանելի է հատուկ հնարավորությունների էկրանը, որտեղ ներկայացված են տարբերակներ հաշմանդամություն ունեցող օգտատերերի համար։

«Մեզ համար կարևոր է, որ Yandex Go-ն հարմարավետ լինի տարբեր կարիքներ ունեցող օգտատերերի համար։ Օրինակ՝ պատվեր գրանցելիս արդեն հասանելի են հատուկ հնարավորությունները. կարող եք նշել, որ ուղևորն անվասայլակով է կամ լսողական խնդիր ունի։ Վարորդը կտեսնի այդ տեղեկությունը և կկարողանա օգնել», – Հայաստանում Yandex Go-ի տարածաշրջանային մենեջեր Բագրատ Եղիազարյանի խոսքով՝ արդեն շոշափելի արդյունքներ ունեն այս թարմացման շրջանակում:

Այս գործիքից հիմնականում օգտվում են Երևանում՝ 78%, այնուհետև Արարատի մարզն է. Ամենանախընտրելի սակագինը Ստարտն է։ Վարորդների 78%-ն ասում է, որ պատրաստ է պատվեր ընդունել հատուկ կարիքներ ունեցող ուղևորներից, իսկ այս խմբի վարորդների 77%-ը նաև վստահաբար գիտի՝ ինչպես է ճիշտ վարվել հատուկ կարիքներ ունեցող ուղևորների հետ։ Այնպես որ, Yandex Go-ի միջազգային շուկաների սոցիալական նախագծերի ղեկավար Սվետլանա Վորոնինայի ուշադրությունից չի վրիպել հայ վարորդների բացառիկ պատրաստակամությունը կատուկ կարիքներ ունեցող ուղևորներին օգնելու հարցում։

«Մեկ ամսում առավել քան 2000 ուղևորություն է եղել հատուկ հնարավորությունների էկրանի կիրառմամբ ամրագրված։ Իրականում սա լուրջ ցուցանիշ է։ Հաճելի է, երբ մարդիկ անտարբեր չեն, մինչդեռ ոչ բոլոր երկրները կարող են դրանով պարծենալ»։

Եվ այսպես, Yandex Go-ն դառնում է առավել հարմարավետ՝ ընդարձակելով մատուցվող ծառայությունները և լավացնելով դրանց մատուցման որակը։ Իսկ բարեգործական ծրագրում ներառված կազմակերպությունների ցանկը կվերանայվի՝ ավելացման միտումով, չէ՞ որ փոխադրումներն անհրաժեշտություն են, ուրեմն պետք է հասանելի է լինել անխտիր բոլորին։

31/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.43
Եվրո (EUR)
421.13
+0.46
Ռուբլի (RUR)
4.6065
+0.0345
Լարի (GEL)
139.52
-0.12
48402
+1242
Արծաթ
683.52
+6.98