
CARREFOUR-Ը ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՇՈՒԿԱՅԻՑ
Ֆրանսիական Carrefour առևտրային ցանցը հայտարարել է Հունաստանի իր ակտիվները Marinopoulos ընկերությանը վաճառելու մտադրության մասին: The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ գործարքի ընդհանուր արժեքը կկազմի 220 մլն ԱՄՆ դոլար:
Հատկանշական է, որ որոշումը հրապարակվել է Հունաստանի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին:
2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Հունաստանում ֆրանսիական Carrefour-ի վաճառքի ծավալները նվազել են 16%-ով: