Բիզնես

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Ucom-ն առաջարկում է ձեռք բերել Xiaomi Redmi 12-ն ամսական 1500 դրամով և ստանալ անլար ականջակալ
22/08/2023 11:55
Կիսվել

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել Xiaomi Redmi 12-ն ամսական 1500 դրամով և ստանալ անլար ականջակալ

Ուսումնական տարվա մեկնարկին, մինչև սեպտեմբերի 30-ը «Յուքոմ» ընկերությունն առաջարկում է ձեռք բերել Xiaomi Redmi 12 սմարթֆոնն անհավանական պայմաններով՝ ամսական ընդամենը 1500 դրամով և ստանալ Canyon TWS-5 անլար ականջակալ ու 2 անգամ շատ ինտերնետ ամբողջ ուսումնական տարվա համար, գեղեցիկ հեռախոսահամար ու Level Up 1800 փաթեթից 1 ամիս անվճար օգտվելու հնարավորություն։ Ինտերնետի կրկնակի՝  12 ԳԲ ծավալի առաջարկը գործում է Level Up 1800 կանխավճարային սակագնային պլանով, մինչև 2024թ․մայիսի 31-ը։

Ի դեպ, Ucom-ում 128 ԳԲ-ոց Xiaomi Redmi 12-ը հնարավոր է ձեռք բերել նաև կանխիկ՝ ընդամենը 72 000 դրամով։

«Առցանց ուսումնական հավելվածներից, տեսանյութերից ու գրքերից առավելագույնն ստանալու համար ձեր տան աշակերտներին և ուսանողներին անհրաժեշտ է արագագործ սմարթֆոն և բավարար քանակությամբ մեգաբայթեր։ Ավելին, Level Up 1800 սակագնային պլանով նրանք առանց մեգաբայթեր սպառելու կարող են օգտվել Coursera, DuoLingo, Microsoft Teams, Google Classroom և Google Meet հավելվածներից», – նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Երկնային կապույտ» և «կեսգիշերվա սև» գույներով ներկայացված Xiaomi Redmi 12-ի էսթետիկ ու ոճային դիզայնը կգոհացնի նույնիսկ ամենաբծախնդիր երիտասարդներին։ 50 Մպ անհավանական որակ ապահովող հիմնական, 8 Մպ ուլտրա-լայն և 2 Մպ մակրո տեսախցիկները կօգնեն ֆիքսել բոլոր կարևոր պահերը, իսկ 5000 մԱ/ժ մարտկոցը թույլ կտա ակտիվ շահագործել սմարթֆոնն ամբողջ օրվա ընթացքում։ Նշենք, որ IP53 պաշտպանությամբ Redmi 12-ն էլ ավելի դիմացկուն է ջրի կաթիլների և փոշու նկատմամբ: Ավելին, SGS Low Blue Light սերտիֆիկացումը և 3․0 կարդալու ռեժիմը կապահովեն կապույտ լույսի ներգործության ցածր մակարդակ և կպաշտպանեն աչքերը տեսողական գերբեռնվածությունից։

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58