Դոլարն ու եվրոն կտրուկ էժանացել են թուրքական լիրայի նկատմամբ Կենտրոնական բանկի՝ տոկոսադրույքների բարձրացման որոշումից հետո
Դոլարն ու եվրոն թուրքական լիրայի նկատմամբ կտրուկ զրժեզրկվել են ավելի քան 6%-ով այն բանից հետո, երբ Կենտրոնական բանկի կողմից զգալիորեն բարձրացվեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը։
Համաձայն արժույթի բորսայում առցանց առևտրի տվյալների՝ դոլարն առևտրի բացման ժամանակ 27.2 լիրայից իջել է 6.3%-ով՝ հասնելով 25.5-ի։ Եվրոն կորցնում է մոտ 6.1%՝ սկզբնական 29.5 մակարդակից իջնելով եվրոպական արժույթի մեկ միավորի դիմաց 27.3 լիրա։
Հիշեցնենք՝ Թուրքիայի Կենտրոնական բանկն այսօր բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը 750 բազիսային կետով՝ 17.5%-ից հասցնելով 25%։