Տնտեսական

USD BUY - 366.00+0.50 USD SELL - 369.00+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00-1.00
OIL:  BRENT - 104.25+0.01 WTI - 96.60-0.89
COMEX:  GOLD - 4521.00-0.41 SILVER - 75.89-0.68
COMEX:  PLATINUM - 1939.70-1.39
LME:  ALUMINIUM - 3649.50+1.30 COPPER - 13667.50+1.91
LME:  NICKEL - 18913.00+0.57 TIN - 54174.00+4.96
LME:  LEAD - 2011.50+2.44 ZINC - 3543.00+0.85
FOREX:  USD/JPY - 159.19+0.12 EUR/GBP - 1.1602-0.05
FOREX:  EUR/USD - 1.1602-0.05 GBP/USD - 1.3427+0.04
STOCKS RUS:  RTSI - 1161.58-2.03
STOCKS US: DOW JONES - 50579.70+0.58 NASDAQ - 26343.97+0.19
STOCKS US: S&P 500 - 7473.47+0.37
STOCKS JAPAN:  NIKKEI - 63339.07+2.68 TOPIX - 3892.46+1.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25606.03+0.86 SSEC - 4112.90+0.87
STOCKS EUR:  FTSE100 - 10466.26+0.22 CAC40 - 8115.75+0.37
STOCKS EUR:  DAX - 24888.56+1.15
22/05/2026  CBA:  USD - 367.97+0.11 GBP - 493.93+0.08
22/05/2026  CBA:  EURO - 426.7-0.28
22/05/2026  CBA:  GOLD - 53299+280 SILVER - 884.39-10.32
Ի՞ՆՉ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
27/06/2012 16:19
Կիսվել

Ի՞ՆՉ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է առաջիկա hինգ տարիների ՀՀ կառավարության ծրագրի՝ կրթության և գիտության ոլորտին վերաբերող դրույթները: Հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ նախարարը նշել է, որ հաստատված կրթական ծրագիրը մարդակենտրոն է և ընդգծում է կրթական համակարգում փոփոխությունների շարունակականությունը:

«Գլխավոր գաղափարախոսությունը կրթական բարեփոխումների շարունակականությունն է, որոնք ոչ մի պահ չեն  դադարելու: Կրթական համակարգը դատապարտված է սպասարկելու տնտեսության և հասարակության զարգացումը: Գալիք 5 տարիներին փոփոխություններն անխուսափելի են՝ անկախ այդ փոփոխությունների վերաբերյալ տարատեսակ խոսակցություններից. ես չեմ վախենում փոփոխություններից, ես չեմ վախենում քննադատությունից»,- նշել է Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով՝ այժմ մշակվում է ժամանակացույց, թե ինչպես են իրականացվելու նախանշված ծրագրերը՝ ըստ տարիների:

Առաջիկա հինգ տարիներին կրթության ոլորտի կարևորագույն փոփոխություններից մեկը պարտադիր կրթության շեմի բարձրացումն է՝ 9-ամյա պարտադիր կրթությունից անցում է կատարվելու 12-ամյա կրթության: Նշենք, որ այժմ ՀՀ Սահմանադրությամբ  պարտադիր է համարվում հիմնական դպրոցի կրթությունը, որն ավարտվում է 9-րդ դասարանում: Նախատեսվում է, որ այդ շեմը կբարձրացվի, և կսահմանվի պարտադիր 12-ամյա կրթության անցնելու կարգ: Սա նշանակում է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հիմնական դպրոցի 9-րդ դասարանն ավարտելուց հետո պարտավոր կլինի կրթությունը շարունակել կամ ավագ դպրոցում, կամ էլ նախնական կամ միջին մասնագիտական  ուսումնական հաստատությունում:

Հաջորդ գերակայությունը. յուրաքանչյուր առաջին դասարանցու անվճար, հայերեն կրթական բովանդակությամբ հագեցած համակարգիչ է տրամադրվելու, ինչը նպատակ է հետապնդում ամրապնդել տեխնոլոգիաների կիրառումը կրթության ոլորտում:

Նախատեսվում է նաև դպրոցական ծրարգրերում ներառել նոր առարկա՝  ազգային երգ ու պար:

Բուհական ոլորտում սպասվող բարեփոխումներից նախարարն առանձնացրել է բուհական ազատությունների ընդլայնումը և բուհերի միջազգային հավատարմագրումը: Պետական բուհերը, ըստ նախարար Աշոտյանի, տարեցտարի պետք է վերափոխվեն հանրային բուհերի:

Կարևորելով բուհական կրթության որակի բարձրացումը՝ նախարարը որպես նպատակ հստակացրել է. «Մեզ համար խիստ կարևոր է, որ մինչև 2017 թվականն ունենալ ենք հայաստանյան 5 բուհեր, որոնք  կանցնեն միջազգային հավատարմագրում: Դա դիտվելու է որպես ուսանողներ ներգրավելու և կրթության որակի գլխավոր չափանիշներից մեկը»,- նշել է ՀՀ ԿԳ նախարարը և հավելել, որ հավատարմագրման չափանիշները սահմանվում են միջազգային բուհական  հավատարմագրում իրականացնող կառույցների կողմից:

Նա կարևորել է նաև  բուհերում ուսման վարձի հաշվարկման մեթոդաբանության մշակումը:

Բուհերի ֆինանսավորման մեխանիզմների հստակեցումը, ըստ Աշոտյանի, պետք է միտված լինի  բարձրագույն կրթության հասանելիության խնդիրը լուծմանը և  սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների կրթություն ստանալու իրավունքի իրացմանը: Ընդգծելով, որ սոցիալական շերտավորմամբ պայմանավորված բուհական կրթության հասանելիությունը շարունակում է մնալ լուրջ խնդիր, ինչը փաստել են նաև հետազոտությունները, նախարարը նշել է. «Մենք տարաբնույթ մեխանիզմներով խրախուսելու ենք  սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների՝ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունը»:

22/05/2026
դրամ
Դոլար (USD)
367.97
+0.11
Եվրո (EUR)
426.7
-0.28
Ռուբլի (RUR)
5.1616
-0.013
Լարի (GEL)
137.7
+0.05
53299
+280
Արծաթ
884.39
-10.32