Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Երևանում մեկնարկել է Ucraft-ի կազմակերպած տեխնոլոգիական Jump Dev Conference-ը
26/08/2023 20:44
Կիսվել

Երևանում մեկնարկել է Ucraft-ի կազմակերպած տեխնոլոգիական Jump Dev Conference-ը

Տեխնոլոգիական ոլորտի մի շարք համաշխարհային փորձագետներ եկել են Երևան տեղում ու տեսակապով քննարկելու արհեստական բանականության և ավտոմատացված ուսուցման նորագույն միտումներն ու կիբեռանվտանգության և հարակից ուղղությունների մի շարք հիմնահարցեր։

Google Cloud, Netflix, Microsoft, Booking.com, Cloudflare, LKI Consulting. այս և այլ ընկերությունների մասնագետներ Jump Dev Conference-ի շրջանակում կիսվում են փորձով ու ծանոթանում ոլորտի հայկական հնարավորություններին ու առաջարկներին։ Կազմակերպիչը հայկական Ucraft-ն է, որն առաջին անգամ չէ, որ Հայաստանում է մեկտեղում միջազգային հեղինակավոր ընկերություններին՝ հայրենականը միջազգային շուկային առավել ճանաչելի դարձնելու, միջազգային փորձն էլ հայրենական շուկա բերելու նպատակով։

«2019-ին մեկ հարկի տակ էինք հավաքել դիզայներներին։ Jump Design Conference-ը մեծ հետաքրքրություն էր առաջացրել։ Այս անգամ համաժողովն այլ թեմա ու բովանդակություն ունի. հիմնականում ծրագրավորողների համար է։ Ոչ մասնագետների համար կարող է հասկանալի չլինել։ Հայաստանն այս ոլորտում մեծ ներուժ ունի և որակյալ ու պիտանի պրոդուկտ է տալիս աշխարհին, բայց միջազգային փորձին ծանոթանալը կարևոր է», – կարծում է Ucraft-ի հիմնադիր Գևորգ Բալյանը։

Ոլորտի հայկական ներուժը զարմացրել ու հիացրել է միջազգային հռչակ վայելող ընկերությունների ներկայացուցիչներին։ Նրանց խոսքով՝ այսպիսի ձևաչափով քննարկումները հրաշալի հնարավորություն են ընձեռում փոխանակվել փորձով ու նոր համագործակցություններ նախաձեռնել։

Ucraft-ը ցանկություն ունի այս ձևաչափը ամենամյա դարձնել կարևորության ու մեծ պահանջարկի հիմնավորմամբ, բայց այս մասին կմտածեն հետո։ Մինչ այդ հայկական ընկերությունը միջազգային շուկայում շարունակում է ամրապնդել իր դիրքը։

Ucraft-ը կայքերի պատրաստման հարթակ է, որտեղ հնարավոր է առանց ծրագրավորման և դիզայնի հմտությունների ստեղծել պրոֆեսիոնալ կայքեր մեծ և միջին բիզնեսների համար՝ պորտֆոլիո, բլոգ, օնլայն խանութ: Հարթակը հնարավորություն է տալիս օգտագործել խմբագրման պարզ ու արդյունավետ գործիքներ՝ անկախ ոլորտից։ Հեղինակավոր Forbes-ը հայկական Ucraft կայքերի կոնստրուկտորն ընդգրկել է 2023-ի կայքերի ստեղծման լավագույն անվճար գործիքների ցանկում, իսկ Crozdesk-ի կողմից է ճանաչվել 2023-ի աշխարհի լավագույն 20 ծրագրային պրոդուկտներից մեկը։

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91