ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 02/07/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 2-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.33 դրամով և կազմել է 418.34 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.71 դրամով և կազմել 528.32 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.15 դրամով և կազմել 12.83 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 4.66 դրամով և կազմել 655.79 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 554.53 դրամով և կազմել 21,499.73 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 3.91 դրամով և կազմել 364.22 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 364.58 դրամով և կազմել 19,206.52 դրամ մեկ գրամի դիմաց: