ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 03/07/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 3-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.10 դրամով և կազմել է 418.44 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.55 դրամով և կազմել 526.77 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով և կազմել 12.88 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 0.37 դրամով և կազմել 656.16 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 82.30 դրամով և կազմել 21,417.43 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 3.86 դրամով և կազմել 368.08 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 179.48 դրամով և կազմել 19,386.00 դրամ մեկ գրամի դիմաց: